Երկուշաբթի, 19 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Դաստիարակածդ Աշոտիկ ու Մարիամիկ չի՞». Նաիրի Հոխիկյան

«Դաստիարակածդ Աշոտիկ ու Մարիամիկ չի՞». Նաիրի Հոխիկյան
272
Երեկ, 22:54

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Աննա Հակոբյանին ընդհանրապես չեմ անդրադառնում։ Նա այդքան արժանիք չունի, որ իր մասին խոսեմ։ Բայց այդ կինը անպարկեշտ բառերով է խոսել մի արժանավոր մարդու՝ Տաթևիկ Վիրաբյանի մասին՝ նրան անվանելով «ոջիլ»:
Տաթևիկը նվիրյալ հայրենասեր կին է, ով ապրել է Արցախում, պայքարել է, ու հանուն Արցախի զոհվել է նրա եղբայրը։
Լինելով երկրի ամենաբարձր պաշտոնյայի կինը՝ Աննա Հակոբյանը «ոջիլ» է անվանում իր երկրի քաղաքացուն միայն նրա համար, որ քննադատում է իրենց։
Ես հասկանում եմ, որ Աննա Հակոբյանին հարազատ է ոջիլը։ Ի վերջո, ով ինչ միջավայրում ապրում է, ինչ տեսակով շրջապատված է, դրանք էլ հարազատ են նրան։ Մարդը ոջիլից բացի ուրիշ բան չի տեսել, բա ի՞նչ անվաներ։
Ռուսներն ասում են՝ ամեն մարդ մտածում է իր փչացածության մակարդակով։
Իսկ այ, որ Աննա Հակոբյանը կպնում է մեր Տաթևի ծնողական կարողություններին՝ ափսոսանք հայտնելով, որ Տաթևը երեխաներ է դաստիարակում, ուզում եմ Աննային հարցնել՝ ցույց տուր քո դաստիարակած երեխաներին։
Դաստիարակածդ Աշոտիկ ու Մարիամիկ չի՞։
Շմայսը վատ մարդ չի, բայց մի բան վատ է արել»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան