Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ` Նոր Նորքում
![]() 182 Երեկ, 22:30 Տևական ժամանակ է՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ջրվեժի Մայակ թաղամասի 9-րդ շենքի բակում տիրում է հակասանիտարական ու գարշահոտ վիճակ։ Այսօր՝ մայիսի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել են, որ այս վիճակը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի, սակայն մոտ 10 օր է՝ դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը հոսում ու հասնում են մինչև շենքերի շքամուտքեր, նկուղներ, անգամ այս թաղամասում գործող միակ մանկապարտեզի ողջ տարածք։ «Պատկերացնո՞ւմ եք, 21-րդ դարում երեխաները մանկապարտեզ են հաճախում՝ հաղթահարելով կեղտաջրերը։ Էլ չենք ասում, որ ամբողջ էդ հոտը նաև երեխաներն են շնչում։ Բազմիցս դիմել ենք Նոր Նորքի թաղապետարան, «Վեոլիա ջուր», Երևանի քաղաքապետարան, սակայն ոչ մի դրական արդյունք։ Իսկ քաղաքապետարանի ու թաղապետարանի պաշտոնյաները կուրծք ծեծելով հայտարարում են, թե իրենք ոչինչ չեն խնայում, որպեսզի մանկապարտեզներում ու դպրոցներում երեխաները նման խնդիրներ չունենան, բա էդ դեպքում էս խնդիրը ինչո՞ւ երկար ու ձիգ տարիներ չի լուծվում»,- ասել են բնակիչները: |
Իրանը կհարստացնի ուրանն անկախ նրանից՝ կկնքվի՞ համաձայնագիր ԱՄՆ-ի հետ, թե՞ ոչ
8500:20«Էլեկտրոմոբիլները, կանաչ էներգիան, բիզնեսը, գեոպոլիտիկան ու վիճակագրությունը». Վահագն Դիլբարյան
9200:00Սիրիայում պայթեցրել են ոստիկանական բաժանմունք. կան զոհեր
140Երեկ, 23:46«Ոջիլ ճտցնող ճենջը մարդկանց անվանում է ոջիլ». համացանցում տարածվում է Աննա Հակոբյանի տեսանյութը (տեսանյութ)
252Երեկ, 23:36«Դաստիարակածդ Աշոտիկ ու Մարիամիկ չի՞». Նաիրի Հոխիկյան
238Երեկ, 22:54Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Նոր Նորքում
181Երեկ, 22:30«Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը պետական ռեսուրսները ծախսում են ոչ նպատակային». Ոսկան Սարգսյան
143Երեկ, 22:12Բարձրավանի թավ անտառում թաքնված Սուրբ Մինաս եկեղեցին (լուսանկար)
205Երեկ, 21:54