Երկուշաբթի, 19 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Էլեկտրոմոբիլները, կանաչ էներգիան, բիզնեսը, գեոպոլիտիկան ու վիճակագրությունը». Վահագն Դիլբարյան

«Էլեկտրոմոբիլները, կանաչ էներգիան, բիզնեսը, գեոպոլիտիկան ու վիճակագրությունը». Վահագն Դիլբարյան
153
Այսօր, 00:00

Բիզնես բլոգեր, մարքեթոլոգ Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էլեկտրոմոբիլները, կանաչ էներգիան, բիզնեսը, գեոպոլիտիկան ու վիճակագրությունը, որը լրիվ այլ բան է ասում
1. Մեկ էլեկտրական մեքենան պահանջում է 6 անգամ ավելի շատ օգտակար հանածոներ, քան ներքին այրման շարժիչովը,
2. Հողմային էլեկտրակայանը պահանջում է 9 անգամ ավելի շատ օգտակար հանածոներ, քան գազայինը,
3. 2021-2023թթ. ընթացքում լիթիումի կարբոնատի գները աճել են ավելի քան 400%-ով, այնուհետև նվազել են 80%-ով,
4. Չինաստանը վերահսկում է հազվագյուտ մետաղների համաշխարհային արտադրության 70%-ը: Չինաստանը վերահսկում է լիթիումի, նիկելի և կոբալտի վերամշակման հզորությունների կեսը (ավելի քան 50%),
5. Հազվագյուտ մետաղների համաշխարհային պաշարները գնահատվում են մոտավորապես 120 մլն տոննա: Այս ոլորտի դժվարությունը կայանում է նրանում, որ այս մետաղները ցրված են աշխարհով մեկ, չկա մի քանի տասնյակ խոշոր կենտրոնացված հանքավայր, որից կարելի էր միանգամից մեծ քանակություն հանել։ Ցրվածության պատճառով արտադրության գինը թանկանում է։
6. Հազվագյուտ մետաղների ամենախոշոր հանքավայրերը, որոնք կազմում են 44 մլն տոննա, գտնվում են Չինաստանում
7. Համաշխարհային բանկի գնահատականների համաձայն, այնպիսի հանքանյութերի արդյունահանումը, ինչպիսիք են գրաֆիտը, լիթիումը և կոբալտը, կարող է աճել 500%-ով մինչև 2050թ.,
8. Հողմային, արևային և երկրաջերմային էներգիայի, ինչպես նաև էներգիայի պահպանման տեխնոլոգիայի ներդրման համար կպահանջվի ավելի քան 3 մլրդ տոննա հանքանյութ և մետաղ,
9. Մեկ Mustang Mach-E (նկարի մեքենան) արտադրելու համար անհրաժեշտ է մոտավորապես.
66 կգ գրաֆիտ,
53 կգ պղինձ,
գրեթե 40 կգ նիկել,
24,5 կգ մանգան,
13 կգ կոբալտ,
9 կգ լիթիում,
կես կիլոգրամ հազվագյուտ մետաղներ,
100 գ ցինկ և 300 գ այլ հումք:
10. Լիթիումի համաշխարհային պաշարների ավելի քան 55%-ը բաժին է ընկնում Չիլիին, Արգենտինային և Բոլիվիային (լիթիումի եռանկյունի),
11. Բոլիվիան, գնահատումների համաձայն, ունի աշխարհում լիթիումի ամենամեծ պաշարները՝ ավելի քան 21 մլն տոննա,
12. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բաժինը կազմում է կոբալտի համաշխարհային արդյունահանման մինչև 74%-ը,
13. 2024թ-ին Ինդոնեզիան կարտադրի մինչև 2,2 մլն տոննա նիկել, ինչը կազմում է համաշխարհային առաջարկի ավելի քան կեսը (ավելի քան 50%),
14. 2021թ-ին Չինաստանը կառուցել է կամ կառուցում էր լիթիում-իոնային մարտկոցների արտադրության համար աշխարհում գոյություն ունեցող 200 գիգաֆաբրիկաներից 148-ը: Այս 200 գիգաֆաբրիկաներից 21-ը գտնվում էր Եվրոպայում և 11-ը՝ Հյուսիսային Ամերիկայում (2021թ. դրությամբ),
15. Մինչև 2049թ. Չինաստանը ցանկանում է իր տարածքում գործարկել աշխարհում պլանավորված 136 գիգաֆաբրիկաներից ևս 101-ը,
16. 2024թ-ին չինական ներդրումները մետալուրգիական և հանքարդյունաբերական ոլորտում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում կհասնեն ռեկորդային 21 մլրդ 400 մլն դոլարի:
17. Աֆրիկայում չինական ներդրումները մետալուրգիական և հանքարդյունաբերական ոլորտում 2024թ-ին աճել են ավելի քան 30%-ով և հասել գրեթե 30 մլրդ դոլարի:
18. 2023թ. դեկտեմբերին Չինաստանը արգելք է դրել հազվագյուտ հողային մետաղների մշակման տեխնոլոգիայի արտահանման վրա,
19. 2025թ. փետրվարին Պեկինը սահմանափակում է մտցրել հինգ առանցքային մետաղների արտահանման վրա, ներառյալ՝ վոլֆրամը,
20. 2029թ-ի ընթացքում կպահանջվի ավելի շատ լիթիում, քան արդյունահանվել է 2015-2022թթ.,
21. Չորս երկրներ գերիշխում են լիթիումի արտադրության մեջ՝ Ավստրալիա, Չիլի, Չինաստան և Արգենտինա,
22. ԱՄՆ-ին բաժին է ընկնում լիթիումի համաշխարհային արտադրության ավելի քիչ քան 1%-ը:
(c) Աղբյուրը Vince Beiser - Power Metal: The Race for the Resources That Will Shape the Futur»:

Աղբյուրը`   Վահագն Դիլբարյան