«Մնացել է վարչապետի օգնական՝ դատախազի լիազորություններով»․ Ռոբերտ Քոչարյան
![]() 295 Երկուշաբթի, 19 մայիսի, 2025 թ., 13:54 «Պարզվեց, որ իմ ունեցվածքը 4 մլրդ չէ, ինչը 2009-2010 թվականներին հսկայական մի քարոզչամեքենա փորձում էր ներդնել մարդկանց ուղեղներում»,- լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարայանը՝ շարունակելով․ «Այն գույքերը, որոնք այն ժամանակ հրապարակել են և դա հրապարակել է «Հայկական Ժամանակ»-ը, դրանցից գրեթե ոչինչ դատախազության հայտի մեջ չկա, կա միայն այն, ինչ գրանցված է կադաստրով, սեփականության իրավունքով: Դատախազությունը լրիվ գործիք է դառել, դատախազը մնացել է վարչապետի օգնական՝ դատախազի լիազորություններով: Այստեղ մի լավ բան էլ կա՝ պարզվեց, որ հինգ բանկն իմը չի, օդանավակայնն իմը չի, Քաջարանն արդեն պարզ է, թե ում է պատկանում, «Սպայկա»-ի հետ ընդհանրապես կապ չունեմ: Մենք հենց 2010 թվականից պետք է շատ ավելի լուրջ այս հարցերին ուշադրություն դարձնեինք, ես բանի տեղ չէի դնում: Մի 2-3 անգամ դատի ենք տվել, դատը շահել, բայց մեկ է, դու դատը շահում ես, հետո էլի ամբողջ լրատվամեքենան սկսում է քո դեմ աշխատել: Ես այն ժամանակ այդ հնարավորությունը, ինչպես նաև զահլան չունեի համարժեք պատասխանելու: Եթե ես քաղաքականության մեջ չլինեի, գուցե, էլի նույն ձև ասեի՝ ինչ ուզում են թող խոսեն»,- ասաց Քոչարյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
