Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ողբերգությունով անցած մարդիկ իրենց խնդիրների հետ մնացել են միայնակ»․ Տիգրան Աբրահամյան

«Ողբերգությունով անցած մարդիկ իրենց խնդիրների հետ մնացել են միայնակ»․ Տիգրան Աբրահամյան
313
Երեքշաբթի, 20 մայիսի, 2025 թ., 09:42

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «10 օրից լրանալու է այն ժամկետը, որից հետո բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող օգնության ծրագիրը էականորեն կրճատվելու է:
Իշխանությունն այս ընթացքում մարդկանց «կերակրեց» ստերով, թե իբր որոշակի փոփոխություններ է անելու սոցիալական և բնակարանային ծրագրերում, սակայն դրանք մնացին գրեթե անփոփոխ:
Մարդկանց մեծամասնության համար անհասանելի է մնում բնակարանային ծրագիրը, իսկ սոցիալական բլոկի լուրջ կրճատումները մարդկանց բառիս բուն իմաստով փողոցում հայտնվելու վտանգի առաջ են կանգնեցրել:
Իշխանությունը մարդկանց ձայնը փորձում է լռեցնել արցախցի տարբեր պաշտոնյաների, գործարարների չարաշահումների մասին տեղեկություններ դաշտ նետելով, սակայն դրանով ո՛չ մարդկանց խնդիրներն են լուծվում, ո՛չ էլ հանցագործություններ բացահայտվում. որևէ մեկն էլ այդ մեղադրանքներով պատասխանատվություն չի կրել:
Տնից, սեփական հայրենիքից զրկված ու մի ողջ ողբերգությունով անցած մարդիկ իրենց անլուծելի խնդիրների հետ մնացել են միայնակ»։