Երևանի բնակիչներն ազատվել են հունվարից մայիս ամիսների համար՝ մինչև հուլիսի 31-ը հաշվարկված աղբահանության վճարը չվճարելու տուգանքներից

Մայրաքաղաքի բնակիչներն աղբահանության վճարները կարող են վճարել գործարկված հաշվառման նոր համակարգով, որին ինտեգրվել են մի քանի հարթակներ և վճարահաշվարկային կազմակերպություններ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Արդեն իսկ հաշվարկված աղբահանության վճարի պարտքն առցանց հարթակում դիտել և համապատասխան վճարումներ հնարավոր է կատարել հետևյալ հարթակների միջոցով՝ yerevan.am, pay.e-community.am, «Հայփոստ», Еasy pay, «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղեր:
Քանի որ առկա համակարգին ինտեգրված չէր առցանց վճարման հնարավորությունը, որով քաղաքացին կկարողանար վճարել աղբահանության համար, Երևանի ավագանու որոշմամբ բնակիչներն ազատվեցին 2025թ. հունվարից մայիս ամիսների համար՝ մինչ հուլիսի 31-ը հաշվարկված տույժերից։
Մինչև հուլիսի 31-ը կուտակված որևէ տույժ-տուգանք չի գործելու, ամբողջը հաշվանցվելու է քաղաքացիների փաստացի աղբահանության վճարին։
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հունիսի 24-ին:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
36303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
36403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
39903.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
42103.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33303.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
119802.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
42201.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
149201.09.2026, 18:06