«ԱԺ-ում ինձ հետ չեն ուզում հանդիպել․ դա խտրականություն է, ինչը քրեորեն պատժելի է»․ Էդգար Ղազարյան
![]() 209 Երեքշաբթի, 20 մայիսի, 2025 թ., 23:06 Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր «168-ի» հետ զրույցում նշեց, որ շարունակելու է գնալ ԱԺ՝ քաղաքացիների ընդունելության, նույնիսկ, եթե ՔՊ-ականները հրաժարվում են իրեն ընդունել, ավելին՝ իրավական ընթացք է տալու բոլոր այդ դեպքերով։ «ԱԺ աշխատակցուհին տեղեկացնում է, որ ԱԺ փոխնախագահները և պատգամավորները ինձ հետ չեն ուզում հանդիպել։ Ակնհայտ է, որ ընդունարանում գտնվող այլ քաղաքացիներին հրավիրում են ընդունելության, միայն ինձ չեն հրավիրում: Խտրականությունը քրեորեն պատժելի է, երբ մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում, այդ թվում՝ քաղաքական կամ այլ հայացքների, այլակարծության համար, և ավելի խստացնող նորմ ունի, եթե դա դրսևորվում է պետական պաշտոնյաների կողմից իրենց պարտականությունների կատարման ժամանակ։ Ես արդեն հանցագործության մասին 3 հաղորդում ներկայացրել եմ Գլխավոր դատախազին, վաղը կներկայացնեմ նոր հաղորդում»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ հետևողական է լինելու և ներպետական ատյաններից հետո մինչև ՄԻԵԴ պատրաստվում է դիմել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
