«Արդեն 40 օր է՝ կոնյակագործները կրում են ֆինանսական ահռելի վնասներ»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր կոնյակագործները Վրաստանի դեսպանատան առաջ բողոքի ակցիա իրականացնելուց հետո շարժվեցին Կառավարության շենք՝ պահանջելով վերացնել Վրաստանի տարածքով հայկական արտադրության խմիչքները արտահանելու խոչընդոտները։
Մոտավորապես 1 շաբաթ առաջ, երբ կոնյակագործները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում, ԱԺ ամբիոնից բարձրաձայնեցի այս հարցը, ինչին ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հավաստիացրեց, որ իրենք կապի մեջ են վրացական կողմի հետ և ամեն ինչ անում են, որպեսզի խնդիրն օր առաջ լուծվի։
Փաստացի, խնդիրը չի լուծվել, և արդեն 40 օր է՝ այս բիզնեսի ներկայացուցիչները կրում են ահռելի ֆինանսական վնասներ։ Մեքենաները տևական ժամանակ է՝ կանգնած են անցակետում։ Հարյուրավոր աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ։
Գործարարները, միայնակ մնալով, ստիպված բողոքի ակցիաներ են իրականացնում Վրաստանի դեսպատանան առաջ, այն պարագայում, երբ հայկական կողմն ինքը պետք է ողջ ջանքերն ուղղեր ապօրինի և անհասկանալի արգելքը վերացնելու ուղղությամբ։
Նշենք, որ Վրաստանը տարանցիկ երկիր է, ալկոհոլային խմիչքներն արտահանվում են ԵԱՏՄ և Բալթյան երկրներ, և, այս պարագայում, Վերին Լարսի անցակետում ապրանքների կապարակնիքները պոկելն ու լաբորատոր փորձարկումներ իրականացնելը որևէ հիմնավորում չեն կարող ունենալ։
Խնդրի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, որոնք, ունենալով բոլոր կապերն ու հնարավորությունները, բավարար քայլեր չեն ձեռնարկում տնտեսության այս կարևոր ճյուղը փրկելու ուղղությամբ։
Այս ամենը հետևանքն է ոչ կոմպետենտ և անպատասխանատու կառավարման։ Քաղաքացին իր հոգսերով օրվա իշխանություններին հետաքրքիր չէ։ Բոլոր ոլորտները տապալած այս խմբակը միայն կարողանում է հարստահարել և տուգանքներ սահմանել՝ դրանք ուղղելով իր բարեկեցության ապահովմանը»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
32213.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
94813.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
37912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
37112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
28612.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
69611.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
106611.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
32411.08.2026, 16:54