«Պահանջում ենք Մարտին Գալստյանի հրաժարականը»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋ․
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը, որպես երկրի բանկային համակարգի հիմնական կարգավորող և վերահսկող մարմին, պարտավոր է ապահովել ֆինանսական շուկայի թափանցիկությունն ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։ Սակայն իրականությունը ցայտուն հակասում է այս սահմանադրական ու օրենսդրական սկզբունքներին։
Չնայած ԿԲ նախագահի՝ պարոն Մարտին Գալստյանի բազմակի հրապարակային հավաստիացումներին այն մասին, որ բանկային համակարգը գործում է օրինականության, պատասխանատվության և արդյունավետ վերահսկողության շրջանակում, մեր գնահատմամբ՝ ԿԲ-ն փաստացի անգործության է մատնված կամ կանխամտածված կերպով շրջանցում է իր վերահսկողական լիազորությունները։
Այս անգործությունը կամ կողմնակալ վարքագիծը հող է ստեղծել այնպիսի համակարգային երևույթների համար, ինչպիսիք են՝
▫️բանկերում հաճախ արձանագրվող ֆինանսական զեղծարարությունները,
▫️անբավարար և թերի սպասարկումը, որը խախտում է քաղաքացիների իրավունքները,
▫️անօրինական կամ չհիմնավորված վարկային պահանջների ներկայացումը,
▫️քաղաքացիների ավանդների կորստի դեպքերը և դրանց փոխհատուցման գործընթացներում առաջացող խոչընդոտները,
▫️բանկային հաստատությունների կողմից ֆինանսական անվտանգության և վստահության սկզբունքների խախտումը։
Այս ամենի հետևանքով խաթարվել է հասարակության վստահությունը ոչ միայն առանձին բանկերի, այլև ամբողջ բանկային համակարգի և Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ արժանահավատության նկատմամբ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք հանդես ենք գալիս Կենտրոնական բանկի նախագահի՝ պարոն Մարտին Գալստյանի անհապաղ հրաժարականի հրապարակային պահանջով՝ որպես պատասխանատվություն կրող պաշտոնատար անձ, որի գործունեության արդյունքում թույլ է տրվել, կամ նվազագույնը՝ չի կանխվել բանկային ոլորտում առկա ծանր և համակարգային իրավախախտումները։
Սույն պահանջը ներկայացվում է
Հանրային վերահսկողություն ՀԿ/Public Control NGO իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մհեր Կարագոզյանի և բազմաթիվ քաղաքացիների անունից՝ առաջնորդվելով Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված արդարության, իրավական պետության և մարդու արժանապատվության սկզբունքներով»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
36103.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
36203.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
39703.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
41903.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33203.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
119202.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
42101.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
148601.09.2026, 18:06