8մլն. դրամ` համայնքի օրվա առթիվ. «Ժողովուրդ»
![]() 210 Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը վերջին սկանդալներից հետո՝ սեպտեմբերին պատրաստվում է նշել Նոր Նորք համայնքի հիմնադրման օրը։ Երգիչ-երգչուհիների ընտրությունը, բենդի ընտրությունը նախապես պետք է համաձայնեցվի Պատվիրատուի հետ: Հարկ է նշել և հիշեցնել, թե ինչպես պայթեց Նոր Նորքի թաղապետարանի սկանդալը։ Արդեն երեք տարի քաղաքային խնդիրները բարձրաձայնող, կոռուպցիոն գործարքների մասին ահազանգող Արթուր Չախոյանի ու Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի միջեւ կռիվ էր ընկել ակտիվիստի վերջին բացահայտումից հետո: Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը Մասիվի մանկապարտեզի թերություններն էին ուղիղ եթերով ցույց տալիս. պատի քարերը, ներկը, ասֆալտը հեշտությամբ պոկվում ու մնում էին նրանց ափերի մեջ: Մանկապարտեզն էլ նորոգել էր «Լիլիան Արմ» ընկերությունը, որը, ըստ ակտիվիստի, իշխանության ներկայացուցչին է պատկանում: Այցից հետո Չախոյանը զանգ էր ստացել հենց Նոր Նորքի թաղապետից: Ակտիվիստը պնդել էր՝ Տեր-Մարգարյանը հայհոյել էր իրեն, ինչից հետո հայհոյանքները փոխադարձ էին դարձել: Հաջորդ օրն էլ Չախոյանն ու Մանուկյանը թաղապետարանի շենքի ներսում բողոքի ակցիա էին արել՝ Տեր-Մարգարյանի նկարի վրա յոգուրտ էին լցրել ու պնդել՝ թաղապետի բառապաշարին համարժեք ակցիա են անում: Հաջորդ օրը, երբ Չախոյանը ցանկանում էր մասնակցել Նոր Նորքի թաղապետարանում հանրային լսմանը, անձամբ թաղապետի կողմից դաժան ծեծի ենթարկվեց տեսախցիկների առջև»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
