Գևորգ Պապոյանը՝ կոնյակագործների խնդրի մասին

«Իմ՝ Վրաստան այցի դուռը դեռևս փակված չէ։ Մենք շատ ակտիվ քննարկումների մեջ ենք վրացական կողմի հետ, այս պահին չունենք այնպիսի իրավիճակ, որ իմ այցը ավելի կարող է իրավիճակը փոխել, քանի օնլայն քննարկումներն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով կոնյակագործների խնդրին։ Նշենք, որ երեկ նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք հայտնել էին, որ տարանցիկ երկրով անցնելուց մեքենաները սահմանի վրա ձերբակալում են ու փորձաքննության ուղարկում՝ արդեն 40 օր: Մեքենաները կանգնեցվում են ՀՀ-ից Վրաստան անցնելուց՝ սահմանին:
Գևորգ Պապոյանը հայտնեց, որ ծրագիր է մշակվել նրանց աջակցելու համար․ «Շատ չեմ բացի փակագծերը, բայց ուզում եմ նշել, որ ՀՀ կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները: Մթերում արտահանում տրամաբանության մեջ մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք ներգրավված են այդ գործընթացներում, կաջակցենք, բայց պայմանը պետք է լինի խաղողի՝ անխափան և պատշաճ որակի մթերման գործընթացի կազմակերպումը: Սա կօգնի խնդիրների լուծմանը»,- ասաց Պապոյանը

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
32213.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
94813.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
37912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
37112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
28612.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
69611.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
106611.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
32411.08.2026, 16:54