«Վրաստանի մեկնաբանությունը բավարար չէ, որ խնդիրը խորությամբ հասկանանք»․ Էդուարդ Հակոբյան

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ կոնյակագործների խնդրին՝ վստահեցնելով, որ այն գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում․ «Ոչ թե պատրաստվում ենք ինչ-որ բան անել, այլ անում ենք, մենք անմիջական կապի մեջ ենք Վրաստանի մեր գործընկերների հետ ու պարբերաբար, խոսակցություններ լինում են, փորձում ենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը, որ նման փորձաքննություններ են իրականացվում։ Այ պահի հիմնական մեկնաբանությունը այն է, թե դա ստանդարտ մաքսային ընթացակարգ է, ռիսկ նկատելու դեպքում մաքսային աշխատողը փորձաքննություն անելու համար ինչ-որ նմուշ է վերցնում»,- հայտնեց Հակոբյանը։
Ինչպես հայտնել էինք՝ Վրաստանը, լինելով տարանցիկ երկիր, փորձանմուշներ է վերցնում Հայաստանից արտահանվող տարբեր գործարանների արտադրության ալկոհոլից, ինչը առաջացրել է հայ արտադրողների դժգոհությունը։
«Այս պահին այդ մեկնաբանությունը բավարար չէ, որ խնդիրը խորությամբ հասկանանք, այդ պատճառով հիմա կառավարությունում մանրամասն քննարկում ենք մեր գործողությունները, ընդհուպ՝ մինչև ամենաբարձր մակարդակով, որ փորձենք լուծումներ գտնենք։ Ընդամենը շեշտեմ, որ սա մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է»,- ասաց Հակոբյանը։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
32213.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
94813.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
37912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
37112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
28612.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
69611.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
106611.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
32411.08.2026, 16:54