Կանանց թաքուն պայքարը գործադիրում՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ. «Ժողովուրդ»
![]() 257 Ուրբաթ, 23 մայիսի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ գործադիրում նկատելիորեն սրվել է կանանց ներքին մրցակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը գրավելու, աջակցությունն ապահովելու նպատակով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունում իրենց դիրքերը պահպանելու ցանկություն ունեն նաև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս շրջանակում տիրում է ոչ հրապարակային, սակայն ակտիվ մրցակցություն, որը չի բացառվում, որ ժամանակի ընթացքում դուրս գա հանրային դաշտ։ Իշխանությանը մոտ կանգնած մյուս ազդեցիկ կանայք՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ձգտում են անընդհատ ապացուցել իրենց լիակատար հավատարմությունը վարչապետ Փաշինյանի թիմին։ Աշխատանքում ցուցաբերած նախաձեռնողականությունն ու քաղաքական հռետորաբանության ուշադիր վերահսկումը վկայում են այդ նպատակի մասին։ Թեև վարչապետ Փաշինյանը դեռ վերջնական որոշումներ չի կայացրել ապագա վերադասավորումների վերաբերյալ, սակայն ակնհայտ է՝ իշխանական կանայք ներսում ակտիվ դիրքային պայքարի մեջ են, իսկ որոշումների կայացման պահին այս պայքարը կարող է ունենալ վճռորոշ ազդեցություն»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
