ՀՀ իշխանության լռության պատճառը․ զգուշացում են ստացել․ «Հրապարակ»
![]() 349 Ուրբաթ, 23 մայիսի, 2025 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին ամիսներին ՀՀ իշխանություններն արտասովոր լոյալություն են դրսևորում Արցախի հետ կապված հարցերում։ Մինչդեռ ամիսներ առաջ հոխորտում էին, թե չեն հանդուրժելու պետություն պետության մեջ, սպառնում էին արցախցի գործիչներին, թե մտքներով չանցնի՝ պահպանել Արցախի պետական ինստիտուտները: Նրանք ծպտուն չհանեցին Արցախի Սահմանադրությունը փոխելու ժամանակ, որով հնարավոր է դառնում նախագահի եւ խորհրդարանի ինստիտուտները պահելը, ոչ էլ Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի լուծարման հրամանագրի հրապարակման ժամանակ: Լռում են նաեւ հիմա, երբ մինչև եկող շաբաթվա վերջ ԱՀ խորհրդարանը նոր նախագահ է ընտրելու։ Մեր աղբյուրներն ասում են, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանից զգուշացում են ստացել, եւ դրանով է պայմանավորված նրանց լռությունը: Ասվել է, որ Արցախի պետական ինստիտուտները պետք է գոնե ֆորմալ առումով պահպանվեն, եւ Արցախի հարցը վերջնականապես չպետք է փակվի»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
