«Բոլոր հիմքերը կան մտահոգվելու»․ «Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2025 թ․ պետական բյուջեն
![]() 510 Ուրբաթ, 23 մայիսի, 2025 թ., 13:24 «ԼՈՒՅՍ» հիմնադրամի վերլուծությունը՝ 2025 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ․ • ՀՀ տնտեսական ակտիվությունը կտրուկ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 3.5 անգամ, նվազել է՝ կազմելով 4.1%։ Դանդաղման հիմնական պատճառը ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով առաջացած արտածին բարենպաստ գործոնների էական թուլացումն է (որոշ արտածին դրական գործոնների ընդհանրապես չեզոքացումը)։ Նշված բացասական ազդեցությունն ամենաընդգծված կերպով դրսևորվել է արդյունաբերության ոլորտում, որն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ՝ 18.5%-ով, նվազել է։ Առևտրի աճի տեմպը կտրուկ նվազել է՝ հասնելով 6%-ի, այն դեպքում, երբ նախորդ տարվա առաջին եռամսյակում այն 26.5% էր։ Արտահանումը և ներմուծումը կտրուկ կրճատվել են՝ համապատասխանաբար 61.8%-ով և 47.9%-ով։ Այսպիսի կտրուկ անկումը հիմնականում պայմանավորված է վերաարտահանման ծավալների զգալի նվազմամբ: • ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2025թ. առաջին եռամսյակում կազմել են 597.4 մլրդ դրամ՝ ճշտված պլանի ցուցանիշից 102.1%-ով ավելի։ Բյուջեի ընդհանուր եկամուտների՝ պլանավորվածից ավելի հավաքագրումը հիմնականում հաջողվել է շնորհիվ այլ եկամուտների գծով մուտքերի։ Դրանց կատարողականը 149.6% է: Մինչդեռ, պաշտոնական դրամաշնորհների գծով արձանագրվել է 22.9% թերակատարում։ Ընդ որում, պաշտոնական դրամաշնորհների թերակատարման առումով 2025թ. առաջին եռամսյակը բացառություն չէ՝ դրանք, ըստ էության, գործող կառավարության իշխանավարման ողջ ընթացքում թերակատարվել են, քանի որ պատկան մարմինները շարունակաբար թերանում են դոնորների հետ նախապես համաձայնեցված նախապայմանների կատարման հարցում։ • 2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 576.2 մլրդ դրամ՝ ճշտված պլանի ցուցանիշից 29.6%-ով կամ 242.1 մլրդ դրամով պակաս։ Ընդ որում, թերակատարված ընդհանուր գումարի 37.6%-ը՝ ընթացիկ ծախսերի, իսկ 62.4%-ը՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով է։ Ընթացիկ և կապիտալ ծախսերը թերակատարվել են՝ համապատասխանաբար 15.4 և 67.1 տոկոսով։ Ծրագրված ընդհանուր կապիտալ ծախսերի՝ 228.9 մլրդ դրամի ցածր կատարողականն առավելապես պայմանավորված է կապիտալ ծախսերի հիմնական մասը կազմող՝ ՀՀ պաշտպանության ապահովման ծրագրի շրջանակներում կատարված ծախսերով, որոնք կազմել են ծրագրված 170.2 մլրդ դրամ ցուցանիշի ընդամենը 29.9%-ը՝ 50.9 մլրդ դրամ: Ի դեպ, 2025թ. բյուջեն ներկայացնելիս, որպես դրա կարևոր առավելություն, իշխանությունը շեշտում էր հենց պաշտպանության գծով կապիտալ ծախսերի համար մեծ գումարների հատկացումը։ Ստացվում է, որ կարևորը միջոցները հատկացնելն է, ոչ թե նախատեսված աշխատանքները կատարելը։ Թերակատարվել են հաշվետվությունում առանձին-առանձին նշված բոլոր պատասխանատու մարմինների գծով իրականացվող ծրագրերի շրջանակներում կատարված ծախսերը։ Առավել նշանակալի են պաշտպանության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով թերակատարումները՝ համապատասխանաբար 57.5%, 53.0%, 48.9% և 36.7%: • 2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 21.2 մլրդ դրամ հավելուրդ՝ ծրագրված 233.3 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.9 մլրդ դրամ փաստացի պակասուրդի դիմաց: Հավելուրդի հիմնական պատճառը ծախսերի ցածր կատարողականն է։ 2025թ. առաջին եռամսյակի մակրոտնտեսական իրավիճակի վատթարացումը պետական կառավարման թերությունների ու տնտեսության նվազած դիմադրողականության հետևանք է, և բոլոր հիմքերը կան մտահոգվելու, որ արդեն իսկ դրսևորվող բացասական միտումները մոտ ապագայում առավել կխորանան՝ վտանգելով պետական բյուջեի կատարումը»։ |
«Կազմակերպվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից»․ ՊԵԿ
7012:48Կասեցվել են «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս մի քանի կետերի գործունեությունը
19210:18«Հայաստանի էներգեցանցը պարզապես վերացնելու են». Հրայր Կամենդատյան
19401:18BRICS բանկը հաստատել է Կոլումբիայի և Ուզբեկստանի անդամակցության հայտերը
258Երեկ, 22:08«ՀԷՑ-ի հնարավոր պետականացումը հանգեցնելու է ՀՀ-ում սակագների աճի»․ Վահե Դավթյան
292Երեկ, 17:30«Վարչապետը տապալում է ՀՀ-ում տնտեսական կարգը»․ Սոս Հակոբյան
313Երեկ, 15:06«Մարդիկ կային, որ այդ ծրագրով պետք է տուն ունենային, բայց բանկը վարկ չտվեց»․ Գեղամ Նազարյանը՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
188Երեկ, 11:12«Դեռ սցենարներ չենք մշակել ՀՀ տնտեսության վնասների մասով»․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
19117.06.2025, 12:48