«Երևանի ինչ-որ անհասկանալի «ղազիաթը» արհեստածին է»․ Վարդան Ոսկանյան
![]() 266 Ուրբաթ, 23 մայիսի, 2025 թ., 20:12 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Արհեստածին Ադրբեջանում գործող «Կովկասի մահմեդականների վարչությունը», որը ծնունդ է ստալինյան ժամանակների, ըստ էության, հակաշիայական կառույց է, որը փաստացիորեն ղեկավարվում է Բաքվի բարբարոսական վարչախմբի աշխարհիկ իշխանության կողմից։ Այն թե՛ ոգով և թե՛ շիայական իսլամի ընկալումներով՝ հակասում է հենց նույն այդ շիայականության պատմությանը, ավանդույթին և հոգևոր կառուցակարգերին, իսկ Ալլահշուքուր Փաշազադեն, ոչ միայն չի կարող դույզն-ինչ համեմատվել իրանական կամ իրաքյան ազդեցիկ այաթոլլահների հետ, քանի որ արհեստածին Ադրբեջանում ընդհանրապես չկա որևէ շիա հոգևորական, որը իրավասություն ունենա կրոնական հրովարտակ («ֆեթվա») արձակելու և «ընդօրինակման աղբյուր» լինելու, այլ ուղղակի աշխարհիկ, այն էլ աթեիստական խորհրդային իշխանության կողմից ստեղծված վարչության պետ է բառիս ամբողջական իմաստով։ Ինչպես գրեթե ամեն ինչ Ադրբեջանում, այս կառույցը ևս արհեստածին է, ուստի սրա կողմից ստեղծված Երևանի ինչ-որ անհասկանալի «ղազիաթ» (խիստ մոտավորապես համարժեք է մեր եկեղեցու «թեմ» հասկացությանը) և դրա ղեկավար նշանակված նույնիսկ կրոնական իմաստով կիսագրագետ մեկը նույնքան արհեստածին են և անիրավազոր, որքան ամբողջ Ադրբեջանը՝ սկսած իր անվանումից և վերջացրած ինքնությամբ ու մշակույթով»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
