«Բանակից փողով ազատվելու օրենքի նախագիծը հակասահմանադրական է»․ Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բա սեփական պետություն ունենալը «դարդա»։ Պիտի ծառայես, պիտի կյանքիդ գնով պաշտպանես, պիտի մտածես ոնց ու ինչով կառուցես, ու սենց լիքը «դարդեր»։
Պետության պաշտպանության իր բաժին պատասխանատվությունից հրաժարվելու հնարավորությունից ոգևորված պլանկտոնը ասում ա․ «Մեկ ա լիքը հարուստներ չեն ծառայում, ինչո՞ւմն ա խնդիրը»։
Մեկ ա ընտանեկան բռնությունը լիքը կա, ինչի՞ պայքարենք դրա դեմ, երբ կարելի է այն օրինականացնել, կնգան սիլլելը՝ 1 միլիոն, թեթև տփելը՝ 10 միլիոն, քացու տակ գցելը՝ 20 միլիոն։ Մեկ ա երևույթը կա, չէ՞։
Կամ մեկ ա լիքը՝ հազարավոր մարդիկ մեր երկրում մեկից ավելի կին են պահում, եկեք բազմակնությունը օրինականացնենք, բյուջեն էլ լիքը փող կգա։ Դե՞մ եք, մեկ ա երևույթը կա, չէ՞։
Իսկ եթե «սամասուդը» օրինակացնենք, բյուջե էնքան փող կգա, որ Դուբայից հարուստ կդառնանք։ Դե՞մ եք, մեկ ա երևույթը կա, չէ՞։
Ու սենց «մեկա»- ներն էնքան շատ են, ու պլանկտոնը պլանկտոն չէր լինի, եթե «մեկա»-ների բազմությունից միայն մարիխուանային ու պուտանկեքին չնկատեր։
Բանակից փողով ազատվելու հարցը վերը նշված սոցիումի խնդիրներից շատ ավելի խորն է։ Այն ունի 2 բաղադրիչ՝ բանակի մարտունակության և արդարության հատվածները։
Բանակի մարտունակության մասին հիշեցնեմ, որ շատ նման մի քայլ սրանք արեցին նաև 44-օրյա պատերազմի երրորդ օրը։ Երբ համալրման հետ կապված խնդիր կար, ասացին՝ «մեկ ա, շատերը լքում են համալրման վայրը, եկեք ֆորմալացնենք այն և հրամանով դադարեցրին համալրումը»։ Արդյունքում այն հանգեցրեց բանակի համակարգային կոլապսի, և արդեն հոկտեմբերի 3-ին ռազմաճակատը փլուզվեց։
Բայց բանակի մարտունակությունից էլ ավելի կարևոր մի բան էլ կա՝ դա արդարության սկզբունքի քաղաքակրթական կոնստրուկտն է։ Եթե այս հիմքը քանդվի, ապա փլուզվելու է ամբողջ համակարգը։
Աշխարհի բոլոր նորմալ սահմանադրությունների մեջ, այդ թվում՝ մեր Սահմանադրությունում, կա «իրավահավասարության մասին սահմանադրական նորմը», որը հենց պաշտպանում է արդարության սկզբունքը։ Այսինքն՝ այս օրենքը, բացի մնացածից, նաև հակասահմանադրական է»։

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում գտնվող ավելի քան 300 թիրախների
009:54
«Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակ է մինչև ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում միջամտության դադարեցումը». ԻՀՊԿ ՌԾՈՒ
3009:30
«Բռնակալները ժողովրդի անունից են հանդես գալիս»․ Ստեփան Դանիելյան
12103:06
Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին
261Երեկ, 22:18
«Վարչական ռեսուրսի չարաշահում եղել է, իշխանության կողմից ատելության խոսք տարածվել է. ՍԴ որոշմամբ սա արձանագրվել է»․ Արամ Վարդևանյան
172Երեկ, 21:36
«Արդյո՞ք Արամ Վեհափառը կարտահայտվի Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»․ Հակոբ Բադալյան
173Երեկ, 21:12
«Կապիտուլյանտը օտարերկրյա «կլյաուզնիկներին» օգտագործում է իր շահերի ու ցանկությունների համար»․ Գագիկ Համբարյան
157Երեկ, 20:06
«Առկա է ընտրողական արդարադատության ակնհայտ դրսևորում»․ Զարուհի Փոստանջյան
131Երեկ, 19:30