«Վրաստանում ՀՀ դեսպանությունը հրաժարվել էր պաշտպանել իրեն դիմած ՀՀ քաղաքացու իրավունքները». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞վ է զբաղվում Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Մի քանի օր առաջ Ախալքալաքում, ՀՀ քաղաքացու մասնակցությամբ, տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները: Գործ է հարուցվել: ՀՀ քաղաքացու հանդեպ կիրառվել է բացակայության արգելք:
ՀՀ քաղաքացին զանգահարել է Վրաստանում Հայաստանի դեսպանություն: Վերջինս ոչ միայն որևէ օգնություն չի ստացել, այլև արժանացել է արհամարհանքի և անարգանքի:
Ուրեմն, ՀՀ քաղաքացիների նկատմամբ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պարտականությունները սահմանվում են ՀՀ գործող օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ-ի կողմից վավերացված և գործող միջազգային պայմանագրերով: Մասնավորապես՝ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները պարտավոր են իրենց իրավասությունների և լիազորությունների շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի խախտման դեպքերում դրանց պաշտպանության նպատակով։
Փաստորեն, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հրաժարվել էր պաշտպանել իրեն դիմած ՀՀ քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը: Այդ դեպքում, ինչու՞ է Հայաստանին անհրաժեշտ Վրաստանում դեսպանություն ունենալ: Ավելի լավ չէ դեսպանություն բացենք Վանուատուի մայրաքաղաք Պորտ Վիլայում, որտեղ ՀՀ քաղաքացիներ ընդհանրապես չկան, հետևաբար՝ դեսպանություն զանգահարող չի լինի»:

Մարտուն Գրիգորյանը ուղերձ է հղել կալանավայրից
921:12
«Թագուշիկ, ստացվում է՝ մեկ աշակերտի վրա օրական ծախսվում է 100000 դրա՞մ». Ալեքս Թովմասյան
4420:48
Աշխատանքից ազատվել է ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը
4120:42
Երթուղայինում վարորդի, կարգավարի և ուղևորի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)
4620:30
Արմավիրի մարզում գյուղացիները դեռ փակ են պահում ճանապարհը
5220:05
«Քաղաքացիների ներկայացրած որևէ դիմում «Արցախբանկ»-ի կողմից չի բավարարվել». Արցախի տեղեկատվական շտաբ
6919:30
«Հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի». Աննա Հակոբյան (տեսանյութ)
6719:18
«Ռուսներն էլ ասում են՝ հո ձեր պահուստային անվադո՞ղը չենք». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
7019:12