«Ոչ բոլորին է պետք թույլ տալ մոտենալ Սուրբ հաղորդությանը». Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. ««ՈՉ ԲՈԼՈՐԻՆ Է ՊԵՏՔ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՄՈՏԵՆԱԼ ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆԸ»
Սուրբ Հովհան Ոսկեբերանը, հիշեցնելով Տիրոջ խոսքը՝ «Մի՛ տվեք սրբությունը շներին» (Մատթ. 7։6), ուսուցանում է, որ Եկեղեցու սրբությունները չեն կարող անխտիր տրվել բոլորին։ Հովվի պարտականությունն է տարբերել ապաշխարողին համառ մեղավորից և պահպանել Սուրբ Խորհրդի սրբությունը։
Ոսկեբերանը, դիմելով քահանային, ասում է.
«Եթե որևէ մեկի չարությունը գիտես և նրան թույլ տաս մոտենալ այս Սուրբ Սեղանին, նրա արյունը քեզանից պիտի պահանջվի։
Թեև նա զորավար լինի, թեև իշխանավոր, թեև թագով պսակված, եթե անարժանաբար է մոտենում, արգելի՛ր նրան. քո իշխանությունն ավելի մեծ է, քան նրանը։
Աստված հենց դրա համար է քեզ պատվել այս պատվով, որպեսզի զանազանես արժանավորին անարժանից։
Ես չեմ խոսում անհայտ մեղքերի մասին, այլ հանրահայտ մեղավորների։
Մի՛ վախեցիր մարդուց, այլ վախեցիր Աստծուց. եթե մարդուց վախենաս, նա քեզ կծաղրի, իսկ եթե Աստծուց վախենաս, մարդկանց մեջ էլ պատվելի կլինես»։
Այս խոսքերից պարզ է դառնում, որ անարժան մարդու՝ Սուրբ Հաղորդությանը մոտենալը կանխելը ոչ թե խստասրտություն է, այլ քահանայի սրբազան հովվական պարտականությունը։
Ուստի, երբ Եկեղեցին որևէ հավատացյալի ժամանակավորապես հեռացնում է Սուրբ Հաղորդությունից, դա ոչ թե դատապարտում կամ մերժում է, այլ հոգևոր բժշկություն և ապաշխարության ճանապարհ։ Նպատակն այն է, որ մարդը զղջմամբ, խոստովանությամբ և ապաշխարությամբ վերադառնա Սուրբ Սեղանին՝ արժանապես»:

«Օգոստոսի 12-ին գրեթե միաժամանակ տեղի կունենան երեք կարևոր իրադարձություններ». Լևոն Ազիզյան
415:30
«Խաղաղություն գոյություն չունի. այն երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածն է». Արա Պողոսյան
2915:18
«Ոչ բոլորին է պետք թույլ տալ մոտենալ Սուրբ հաղորդությանը». Սամվել դպիր Գրիգորյան
5014:42
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը հրաժարվել էր պաշտպանել իրեն դիմած ՀՀ քաղաքացու իրավունքները». Կարեն Հեքիմյան
7914:12
«Նիկոլ Փաշինյանը մաֆիան հանել է իմ դեմ». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
8113:54
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանված մարդկանց թիվը հասել է 220 հազարի (տեսանյութ)
10213:29
«Այս ամենը միլիոնավոր դրամներ քամուն տալու ու տասնյակ աշխատակիցների անհիմն տանջելու մասին է». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
7713:12
«Իմ կյանքում կուտակվում են ընկերները՝ ինձ ուժ տվող մարդիկ. ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին». Արմեն Աշոտյան
8812:30