«Հայկական ընկերությունները մի քանի մրցույթ միաժամանակ շահում են և չեն հասցնում նորմալ աշխատել». Տիգրան Դավուդյան

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի կապալառու 12 ամսվա ընթացքում Քաջարանի սարերում 305 մետր թունել է փորել, իսկ մյուս կապալառուն 12 ամիս է՝ չի կարողանում Երևանի Էրեբունու գետառի վնասված մասը վերականգնել։ Ո՞րն է պատճառը. ես գնահատում եմ ՀՀ կառավարության և համայնքների շինարարական հսկայածավալ աշխատանքը, բայց կա անկազմակերպ վիճակ։ Մի տեղ մեղվաջան աշխատանք է, իսկ Էրեբունու այդ հատվածում շաբաթներ է, որ մի բանվոր անգամ չկա։ Հայկական ընկերությունները մի քանի մրցույթ միաժամանակ շահում են և չեն հասցնում նորմալ աշխատել՝ քանի որ մարդուժ չունեն։ Իմ կարծիքով Երևանի քաղաքապետարանը իր շինարարական բազում աշխատանքներում պետք է մասնակից դարձնի նաև արտասահմանցի կապալառուների՝ չինական, կորեական, իտալական, իրանական, հնդկական։ Նրանք այդ գործերը շատ արագ կհանձնեն. նրանք աշխատանքից չեն բացակայում, աշխատանքային ժամերին չեն ծխում, օրը չորս անգամ կոֆե չեն խմում, «պերերիվ»-ին օղի չեն խմում, ամեն շաբաթ գործը թողած ծնունդի չեն գնում, ամիսը երկու անգամ «պանիխիդա»-ի չեն գնում»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
32213.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
94813.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
37912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
37112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
28612.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
69611.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
106611.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
32411.08.2026, 16:54