Երկուշաբթի, 26 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դուք մենակ չեք». Նիկոլա Ազնավուրի և նրա կնոջ շնորհավորանքը` Ռուբեն Վարդանյանին

«Դուք մենակ չեք». Նիկոլա Ազնավուրի և նրա կնոջ շնորհավորանքը` Ռուբեն Վարդանյանին
206
Երեկ, 21:30

Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը և նրա կինը՝ Քրիստինան, շնորհավորական ուղերձ են հղել Բաքվի բանտում գտնվող, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրվա կապակցությամբ։
«Այս յուրահատուկ օրը մենք ուզում ենք ասել, թե որքան շատ բան եք դուք նշանակում մեզ համար՝ ոչ միայն որպես ընկեր, այլև որպես անձնավորություն, որի նվիրվածությունը Հայաստանին և հայ ժողովրդին անջնջելի հետք է թողել մեր ազգի ժամանակակից պատմության մեջ։ Մենք վաղուց հիացել ենք Ձեր ուժով, տեսլականի պարզությամբ և ապագա սերունդների համար ավելի լավ ապագա կառուցելու Ձեր ջանքերով։ Երբեք չեք վախեցել համարձակ քայլեր կատարել, անհարմար ճշմարտություններ ասել կամ դժվար պարտականություններ ստանձնել՝ միշտ առաջնորդվելով հայրենիքի նկատմամբ խորը սիրով և պարտքի զգացումով»,–նշված է շնորհավորական ուղերձում։
Նիկոլա Ազնավուրն ու նրա կինը նշել են, որ այսօր Ռուբեն Վարդանյանը բախվում է իր կյանքի ամենադժվարին փուլերից մեկին, և իրենց մտքերը Վարդանյանի ու նրա ընտանիքի հետ են ավելի քան երբևէ։
«Հուսով ենք, որ այս ծննդյան օրը, նույնիսկ ներկայիս պայմաններում, Ձեզ կպարգևի ջերմության մի պահ՝ հիշեցում այն մասին, որ դուք մենակ չեք, և որ ձեր քաջությունը շարունակում է ոգեշնչել մեզանից շատերին։ Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ կրկին կկարողանանք տեսնել Ձեզ ազատության մեջ և միասին շարունակել այն աշխատանքը, որին մենք այդքան խորապես հավատում ենք»,- նշել են նրանք։