Կիրակի, 25 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Մսխում են հանրային միջոցներ՝ քաղաքացու շահերից բխող դատական ակտերը բողոքարկելու վրա». Սարգիս Տեր-Եսայան

«Մսխում են հանրային միջոցներ՝ քաղաքացու շահերից բխող դատական ակտերը բողոքարկելու վրա». Սարգիս Տեր-Եսայան
165
Այսօր, 18:36

«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Փողոցների փոսերը չեն լցվում, բայց բյուջեի փոսերը խորանում են
Երևանի քաղաքային իշխանությունները շարունակում են անտեսել ամենահիմնական խնդիրները՝ ինչպիսիք են ճանապարհների փոսալցման աշխատանքները, որոնք տարեցտարի ավելի են խորանում՝ վտանգելով թե՛ երթևեկության անվտանգությունը, և թե՛ քաղաքի բնակչի արժանապատվությունն ու կենսապայմանները։
Միևնույն ժամանակ նույն այս իշխանությունները համոզվածության ու համառության բարձր մակարդակով մսխում են հանրային միջոցներ՝ քաղաքացու շահերից բխող դատական ակտերը բողոքարկելու վրա։ Երբ դատարանը, հիմնվելով օրենքի վրա, կայացնում է վճիռ ի պաշտպանություն քաղաքացու, քաղաքապետարանը փոխանակ հարգի այդ իրավական որոշումը, ստանձնած պարտավորությունների կատարումը փորձում է շրջանցել՝ ձգձգել բողոքարկման միջոցով։
Սա ոչ միայն անտեսում է դատարանի հեղինակությունն ու քաղաքացու իրավունքները, այլև հակասում օրենքով նախատեսված բյուջետային միջոցների խնայողական և նպատակային օգտագործման սկզբունքին։ Բողոքարկման գործընթացները վճարովի դատական ծախսեր են, որ պետական ռեսուրսները, որոնք կարող էին ուղղվել առաջնային կարիքներին՝ օրինակ փոսալցմանը։
Արդյունքում ունենք երկկողմ անարդարություն՝
• փողոցներում՝ ֆիզիկական փոսերը,
• բյուջեում՝ պատասխանատվության փոսերը»։