Երկուշաբթի, 26 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կարդացի՞ր սեփական դամբանականդ, գնա՛». Հասմիկ Բաբաջանյան

«Կարդացի՞ր սեփական դամբանականդ, գնա՛». Հասմիկ Բաբաջանյան
249
Երեկ, 22:48

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանի հոդվածը․ «Աննա Հակոբյանն իրենից մեծ բաներ է անում։ Հրաժեշտի գազել էր ուզում գրել, դամբանական է ստացվել։ Գազելը քնարերգության մեջ է օգտագործվում։ Ինչքան գեղեցիկ էր Տերյանն իր «Հրաժեշտի գազել»-ում ասում:

Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,

Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով:

Քնարերգության գլուխգործոց է տերյանական տողերը․

Մնաք բարով, ասում եմ ես, բոլոր մարդկանց չար ու բարի․․․

Ոսոխներիս չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով։

Կարո՞ղ էր հայհոյանքը շուրթերին Աննա Հակոբյանը ստեղծել նման հրաժեշտի գազել, իհարկե ոչ, ու դրա համար էլ ֆեյսբուքյան իր էջում գրածը ստացվել է դամբանական։ Շատ դամբանականներ, թաղման ժամանակ հանգուցյալի հիշատակին ասված խոսքեր եմ լսել, բայց դրանք լսել եմ այլոց շուրթերից։ Ինձ բախտ չի վիճակվել հանգուցյալի շուրթերից սեփական դամաբանականը լսել․ «2018թ-ից ի վեր ամեն պատեհ առիթ օգտագործել եմ մեր երկիրը միջազգային հարթակներում ավելի ճանաչելի դարձնելու, պատշաճ ներկայացնելու և նոր կապեր, համագործակցություններ ստեղծելու համար: Չե՞ք նկատել: Իհարկե՝ չեք նկատել: Ինչո՞ւ: Որովհետեւ տգետ եք»։

․․․ Ու ներկայացնում է 2018-ից ի վեր իր կատարած աշխատանքը։ Բայց ո՜չ, նա ներկայացնում է աշխատանքի մի մասը, որովհետև հնարավոր չէ մեզ նման, ինչպես ինքն է ասում, «ուղեղիկներին» նեկայացնել տիեզերական մասշտաբի իր աշխատանքը։ Չթվարկեմ բոլոր այն կետերը, մի ժամանակ էլ ամուսինն էր ներկայացնում փաստեր, որոնք նա ներկայացնում է։ Չեմ թվարկում, որովհետև ինչպես Աննա Հակոբյանն է ասում․ «Նորից փորձեք չնկատել։ Կամ այնպիսի ոռնոց ու վայնասուն բարձրացրեք, մեր միջավայրն այնպես ապականեք, որ ոչ ոք ոչինչ չնկատի»։ Անկեղծ ասած, դամբանականի հեղինակին կոշտ բառ չեմ ուզում ասել, դա իմ դաստիարակությունն է, միայն մի բան եմ խնդրում։ Կարդացի՞ր սեփական դամբանականդ, գնա՛․․․ Ես իմ կյանքում առաջին անգամ եմ ականատես լինում, երբ դամբանական կարդալուց հետո հանգուցյալը սպասում է, որ իրեն ծափահարեն․․․ Չեմ էլ տեսել, որ դամբանականը կարդալուց հետո մարդիկ գոռա՜ն՝ ճիշտ չեք ասում․․․ Բոլորը լռում են՝ հարգելով հանգուցյալի հիշատակը, բայց ամեն մեկն իր մտքում գիտի, թե 2018-ից հետո ի՜նչ է արել սեփական մահախոսականը կարդացողը։ Ավերակների է վերածել մեր ծաղկուն երկիրը ու այդ մասին ո՜չ մի խոսք»: