«Ցանկացած երկիր կհպարտանար այսպիսի հսկայական հնավայրով». Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվե»-ի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրել է. «Այսօրվա մեր կիրակին փոքր ինչ շեղվեց ավանդական շավղից: Երկու օր առաջ ուրարտագետ Միքայել Բադալյանի հետ շատ հետաքրքիր քննարկումից հետո մենք որոշեցինք այցելել Կարմիր Բլուր, կամ ուրարտերեն՝ Թեյշեբաինի, 2700 տարի առաջ կառուցված ուրարտական քաղաքի մնացորդները տեսնելու:
Թեև շատերս ենք անցել Կարմիր բլրի կողքով, և գիտենք նրա գոյության մասին, քչերը գիտեն, որ սա ժամանակակից Հայաստանի տարածքում ամենամեծ ուրարտական հնավայրն է: Այստեղ եղած ծաղկուն քաղաքը մոտ 100 հեկտար տարածք է զբաղեցրել, մոտ 8000 բնակիչ է ունեցել՝ գտնվելով Հրազդան գետի ափին՝ շրջապատված է եղել հսկայական այգիներով և բերրի դաշտերով, եղել է գինեգործության, գարեջրագործության և ձիթարտադրության մեծ կենտրոն: Այստեղ կյանքը ծաղկել է մինչև ուրարտական ամրոցի կառուցումը, և մասամբ շարունակվել է նաև նրա ավերումից և հրդեհումից հետո, որի արդյունքում բլուրը ստացել է ներկայիս կարմրավուն երանգը:
Ցանկացած երկիր կհպարտանար այսպիսի հսկայական հնավայրով (պեղված ամրոցն ամբողջի ընդամենը 5% է), սակայն մեզ մոտ, ինչպես հաճախ է լինում, մեր սեփական գանձերին տեր չենք կանգնում: Հնավայրը նույնիսկ ցանկապատված չի, ի տարբերություն մյուս նախնադարյան ամրոցների (Էրեբունի, Մեծամոր, Շենգավիթ) տարրական թանգարան չունի, թեև այստեղից պեղված նմուշները զարդարում են աշխարհի թանգարանները (Էրմիտաժի Ուրարտուին վերաբերվող ցուցադրությամ մեծ մասն այստեղից է):
Մենք ավելի քան երկու ժամ անցկացրինք այստեղ, և կլանված լսում էինք մեր էքսկուրսավարի՝ Ծովինարի պատմությունները քաղաքի մասին, նրա խոսքերում այն նորից կենդանություն էր առնում: Այսպիսի նվիրյալների շնորհիվ այն շարունակում է ապրել և ներկայանալ աշխարհին, սակայն իրական պետական հոգածության պայմաններում կարող է պարզապես անտիկ հրաշք դառնալ, և ողջ աշխարհից զբոսաշրջիկներ գրավել: Դա մենք անպայման կանենք առաջին իսկ հնարավորության պայմաններում, իսկ այսօր ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ծովինարին և այս գործի մյուս նվիրյալներին՝ իրենց տքնաջան աշխատանքի համար, և հորդորել յուրաքանչյուրին՝ գեթ մեկ անգամ այցելել այս բացառիկ վայրը, այն ձեզ նոր հպարտություն և ներշնչանք կտա»:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
321:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
193Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
80915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60310.09.2026, 16:12