Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նման բան նույնիսկ Արգիշտին թույլ չէր տալիս»․ Ռուբեն Մելիքյան

«Նման բան նույնիսկ Արգիշտին թույլ չէր տալիս»․ Ռուբեն Մելիքյան
263
Երեքշաբթի, 27 մայիսի, 2025 թ., 11:06

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրավաբաններն ապշահար տեղադրում են Քննչականի պետի հպարտ լուսանկարը, որը «հավսար-զգաստ» ռեժիմով շարել էր բաժիններից մեկի քննիչներին։
Նման բան նույնիսկ Արգիշտին թույլ չէր տալիս - ի վերջո, քննիչները ո՛չ զինվորական են, ո՛չ էլ ոստիկան։ Մեծ հաշվով, նրանք «դետեկտիվներ» են - ճշմարտություն որոնողներ, մտավոր ու ստեղծարար կարևոր աշխատանք կատարողներ, ինքնուրույն սուբյեկտներ։ Մինչդեռ Քննչականի նիկոլական պետը նրանց վերաբերվում է զուտ որպես հրաման կատարողների։ «Հավսար-զգաստ»-ի լուսանկարը հենց դրա՛ մասին է։
Ի՜նչ ասեմ, տղերք: Լավ չի։ Հե՛չ լավ չի։
ՀԳ. Ի դեպ, «չար» նախկինները Ոստիկանության, ՊՆ-ի, ՊԵԿ-ի քննչականների փոխարեն առանձին Քննչական կոմիտե ձևավորեցին մեկն էլ հենց այն նկատառումով, որ քննիչի դերը բարձրանա, որ քննիչին այլևս ոչ ոք չընկալի որպես հրաման կատարող, որ ոչ ոք իրավունք չունենա քննիչներին շարել»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան