Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Անհրաժեշտ է անցնել սահմանափակումների». Զառա Հովհաննիսյան

«Անհրաժեշտ է անցնել սահմանափակումների». Զառա Հովհաննիսյան
225
Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ., 04:06

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջարկում եմ մշակել օրինագիծ՝ պաշտոնատար անձանց սոցցանցերից օգտվելու սահմանափակման վերաբերյալ: Ես, իհարկե, բաց հասարակության կողմնակից եմ, բայց նման «բացությունն» ուղղակի անընդունելի է, մենք չենք կարող ամեն օր ցնցվել նման անպատեհ գրառումներից:
Քանի որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից էթիկայի կանոնների պահպանման վերահսկողությունը պատշաճ չի իրականացվում, անհրաժեշտ է անցնել սահմանափակումների՝ հանրության նյարդերը խնայելու, ինչպես նաև արժեհամակարգային խեղումը կանխարգելելու նպատակով»։