«Էդ պոռոտախոսներից որևիցե մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել»․ Միքայել Աջապահյան
![]() 337 Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ., 23:12 «Կուսակրոնության խախտում-չխախտումը ներեկեղեցական դիսցիպլինար հարց է, դա դրսի մարդկանց չի վերաբերվում»,- 24TV-ի եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից և փիլոնից» գրառմանը, ասել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ «Եթե կուսակրոնը խախտում է կուսակրոնության ուխտը, եկեղեցական ատյանը քննում է, վճիռ կայացնում։ Կուսակրոնի կյանքն էլ է ինտիմ կյանք ու ամեն սայթաքում, որ ունենում է, մեծ ողբերգություն է»,- շարունակել է Շիրակի թեմի առաջնորդը՝ տեղեկացնելով․ «Կուսակրոն հոգևորականը երեք ուխտ է կատարում՝ անպայմանավոր հնազանդություն, կամավոր աղքատություն և երրորդը՝ կուսակրոնություն։ Ընդ որում, երեքի մեջ էլ կարող է սայթաքել։ Կարող է երբեմն անհնազանդություն դրսևորել, բայց ներողություն խնդրել, կարող է գայթակղվել նյութականին՝ զղջալ, և կուսակրոնության մեջ, որ ամենախոցելին է։ Էդ պոռոտախոսներից որևիցե մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, մի շաբաթ թող փորձի առանց կնոջ ապրել․․․ Եթե հոգևորականն իր սայթաքումով դժբախտացրել է ինչ-որ մեկին, պիտի պատասխան տա, բայց եթե որևիցե արցունք չկա, բացի սեփականից, թողեք հոգևորականն ապրի իր սեփական ցավով»։ Նա հորդորել է հարգել այն ծանրությունն ու բեռը, որի տակ մտնում է հոգևորականը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
