Կիրակի, 01 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Թիթեղի հարվածից վնասվածք ստացած կնոջ նորածինն ապաքինվել է

Թիթեղի հարվածից վնասվածք ստացած կնոջ նորածինն ապաքինվել է
346
Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ., 22:48

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը տեղեկացնում է. «Թիթեղի հարվածից արգանդի պատռվածք ստացած ու վիրահատված կնոջ նորածինը լիարժեք ապաքինված դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
Երեխան ծնվել էր ճակատի ձախ շրջանում խոր վնասվածքով։
Բացառիկ դեպքը տեղի էր ունեցել մայիսի 11-ին՝ ուժգին քամու ժամանակ։ Տանիքից պոկվել էր թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը՝ վնասելով որովայնը:
Հարազատները կնոջն անմիջապես տեղափոխել էին «Էրեբունի» ծննդատուն: Կատարվել էր կեսարյան հատում: Ծնվել էր 9 ամսական աղջիկ երեխա՝ 2 կգ 450 գրամ քաշով, 48 սմ հասակով, ճակատի ձախ շրջանում 5 սմ երկարությամբ խոր վնասվածքով»:

Թիթեղի հարվածից վնասվածք ստացած կնոջ նորածինն ապաքինվել է
Թիթեղի հարվածից վնասվածք ստացած կնոջ նորածինն ապաքինվել է