Կիրակի, 01 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Նիկոլ Փաշինյանը ցուգցվանգի մեջ է»․ Սևակ Հակոբյան

«Նիկոլ Փաշինյանը ցուգցվանգի մեջ է»․ Սևակ Հակոբյան
164
Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ., 22:12

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Փաշինյանի վարքագծի վերլուծություն․ «Կարճ ասած»
Մի հարբեցող կա, հիմա բանտում է կարծեմ․ ալկոհոլի խաթեր գիշերը թաքուն մոր ննջասենյակից գողանում է ոսկե ականջօղերը։ Բռնվում է, բայց ասում են՝ ինչքան էլ հարբեցող է, չենք հավատում, որ էդպիսի բան կաներ մոր նկատմամբ։ Որոշ ժամանակ անց իր 4-րդ դասարանի երեխային ծեծում և ձեռքից խլում ընդմիջման սնունդի փողը՝ 450 դրամ։ Ասում են՝ որքան էլ ստոր է, բայց սեփական երեխայից․․․ անհավանական է։ Մի անգամ եղբայրն է Եվրոպայից վերադառնում, մոտը՝ խոշոր գումար՝ առանձնատուն գնելու համար։ Գողանում է եղբոր գումարը։ Բռնվում է, բայց չեն բողոքում, բայց զարմանում են՝ դաժե նրանից էր անհավատալի, որ եղբորը կթալանի։ Մոտ մի տարի անց մեկ շիշ օղու շուրջ վեճի պատճառով սպանում է ալկաշ ընկերոջը։ Ու էլի զարմանում են, թե ինչպե՞ս կարելի է 700 գրամ օղու համար սպանել։ Էսօր առավոտյան, երբ Նիկոլ Փաշինյանը սրբապիղծ գրառում էր արել եկեղեցականների մասին, շատերը մտնում էին նրա էջ՝ կասկածելով, թե դաժե Նիկոլը կարող է նման բան անել։ Այդ մարդուց, որ պետություն է հանձնել թուրքին, որ պատերազմը չի կանգնեցվրել, ու զոհել է 5 հազարին, որ իրեն չասեն դավաճան, որ ավտոյի անիվների տակ սպանել է հղի կնոջը, զարմանում ենք, որ՝ ո՞նց կարող էր սենց բան ասել։
Մինչև Նիկոլ Փաշինյանի գրառման պահին նրա հոգեվիճակը պարզելը, անդրադառնանք նրան, թե ի՞նչ է մոլագարությունը։ Մարդ, որը որոշակի նպատակ հետապնդելիս մոռանում է զգուշության մասին, նշանակություն չի տալիս իր գործողությունների հավանական վտանգավոր հետևանքներին, որոնք կարող է ինքը մասամբ կանխատեսել։ Ի՞նչ է փսիխոպաթիան․ անձի ախտաբանական խառնվածք է, որը բնորոշվում է հոգեկան ֆունկցիաների աններդաշնակությամբ։ Փսիխոպաթները տառապում են իրենց բնավորության աննորմալությամբ, ինչպես նաև ուրիշներին են տառապանք պատճառում։ Հուզական անկայունությունը պսիխոպաթ բնավորության հիմնական գծերից է և ավելի է նպաստում կոնֆլիկտային իրավիճակների առաջացմանը։ Փսիխոպաթներն ունենում են արագ առաջացող հոգնածություն, ընկճված տրամադրություն։ Կենցաղի փոփոխությունը ինչ-որ պահի հավասարակշռության է բերում։ Ասենք, եթե չուլանից տեղափոխվում ես ապրելու առանձնատանը, կարող է որոշ ժամանակ կարգավորվի քո մոտ, բայց աստիճանաբար այդ առանձնատունն էլ է դառնում քեզ համար չուլան, և պսիխոպաթիան զարգանում է։ Պսիխոպաթներին ամենաչնչին առիթը կարող է հանգեցնել զայրույթի, վախի, չարության։ Իսկ նոպաները հանգեցնում են գիտակցության մթագման, կորցնում են հասկանալու, իր արածին հաշիվ տալու ընդունակությունը և շրջապատի համար դառնում են վտանգավոր։ Իսկ հուսահատության ժամանակ իրենց մղում են ալկոհոլի։ Հիստերիկ պսիխոպաթների մոտ խառնված է իրականության ու երևակայության սահմանը, և առաջանում է ստելու հակում, ցանկալին ներկայացվում է իրականություն, որին այնքան են ընտելանում, որ հավատում են նաև իրենք։
Լավ, բայց ինչո՞ւ է այդպես անում․ բազմաթիվ վարկածներ կարող են լինել։ Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը տեսել է, որ եկեղեցու ռեյտինգը շատ բարձր է, և ուզում է վնասել։ Միգուցե պարզել է, որ իր ռեյտինգն է անդառնալի իջել և փորձում է կա՛մ ագրեսիվ մասային իր կողմը գրավել կա՛մ բոլորին խառնել իրար։ Միգուցե արդեն միակ հույսը մնացել են աղանդավորները։ Միգուցե Խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի պահանջներից մեկը եկեղեցուն վնասելն է, գուցե մանրակրկիտ քննարկվել է թուրքերի ու ադրբեջանցիների հետ զանազան հայտնի ու անհայտ հանդիպումների ժամանակ։ Այս վարկածը բավականին արժենահավատ է, քանի որ Փաշինյանի այս կեցվածքից, իրոք, ոգևորվել են ադրբեջանական կայքերը, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Փաշազադեն, աղանդավորներն ու ՔՊ-ական ուսապարկները՝ Ալենը, Վահագնը, Թորոսյանը և այլոք։ Փաշինյանն ու Փաշազադեն հաճույքով կարող են հոգևոր եղբայրներ կոչվել։ Վարկած կա, որ Նիկոլ Փաշինյանը բզբզում է քաղաքացիական պատերազմ։ Հնարավոր է՝ Փաշինյանը պատրաստվում է առաջիկա ընտրությունները վերածել հայհոյանքի թատերաբեմի, որը կբերի ամեն գնով իշխանությունը պահելուն։ Նիկոլ Փաշինյանի հետ բնականաբար աշխատում են տեխնոլոգներ և գուցե իրենք են տվել նման կերպ դիրքավորվելու խորհուրդ։ Կամ գուցե իսկապես Փաշինյան-Հակոբյան զույգի նյարդերը չեն դիմանում, որովհետև դժվար է 5 տարի լինել ողջ հայ ժողովրդի հայհոյանքի հերոսը։ Գուցե փորձում է հետ բերել իր փոքրաթիվ ընտրազանգվածի էն մարդանց, որոնք մեկ այլ հայհոյողի տակ էին անցել։ Գուցե այնպես է ուզում պառակտել ազգի բոլոր հատվածներին, որ վաղը պատերազմի դեպքում ատելությունն այնքան լինի, որ թշնամու փոխարեն իրար դեմ կռվեն։
Բայց բոլոր դեպքերում Փաշինյանը այս բառապաշարով, ինչպես և նրա կինն իր բառապաշարով, ինչպես որ Ավինյանի հայրը իր բնառապաշարով ևս օգնում են իրենց աջակիցներին փախչել իրենցից։ Նիկոլ Փաշինյանի սերմանած ատելությունը միայն եկեղեցու նկատմամբ չէ։ Բնավ։ Այն բոլորի նկատմամբ է, որոնք էս քանի տարի է՝ իրեն քննադատում, հայհոյում են ու վիրավորում։ 2018-ին ուներ 85 տոկոսից ավելի վարկանիշ, հիմա ՝ 10 հոկոսից պակաս։ Նրա ատելությունը նաև այդ հեռացած 75 տոկոսի նկատմամբ է։
Հաճախ ենք ասում, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին չի ներկայացնում, ներկայացնում է ինչ-որ փոքր խմբակի։ Ու այսօր շատերն են ակնկալում, որ իր քայլը կանի նաև Մայր Աթոռը և որպես պատիժ կկիրառի անեծքը, որով Փաշինյանը կզրկվի եկեղեցու հաղորդակցությունից: Եկեղեցին արդեն մեկ տարի առաջ Փաշինյանին նզովել է՝ Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու, եկեղեցու դեմ պայքարելու, հայոց ընտանիքի հիմքերը խարխլելու, Արցախից ու մեր բոլոր հողերից հրաժարվելու համար։
Հանրության մի մասը վստահ է, որ Փաշինյանն այսպես է անում, որովհետև ունի հոգեկան շեղումներ, մի մասը համոզված է, որ դիտմամբ է անում, ծրագրավորված, մի մասը կարծում է՝ ուղղակի ազնվորեն ասում է ինչ մտածում է, մի մասը շիվարում է, չգիտի ինչ մտածի։ Ժողովուրդ ջան, որքան էլ նրան վերաբերում ենք անլուրջ, ամեն դեպքում, պետությունը ղեկավարող անձը պետք է ո՛չ դիտմամբ, ո՛չ միամիտ նման բաներ չանել, պետք է ունենա ինքնազսպման մեխանիզմ, առավել ևս՝ եթե նա մտադիր է շարունակել ապրել մեր երկրում, մեր միջավայրում։ Իսկ նա կապերը բոլորիս հետ կտրում է անդառնալիորեն, չի թողել իր հետ կոմպրոմիսի ոչ մի շանս ու տպավորություն է, որ նա ավելի շատ պատրաստվում է փոխուստի։ Կրկնում եմ, մարդ, որը պատրաստվում է ապրել այս երկրում ու հլը իշխանության մնալու հարց է ուզում լուծել, նման ձևով իր դեմ չի հանի մարդկանց։ Այս մասին պետք է մտածեն առաջին հերթին այն ՔՊ-ականները՝ ալենա-պապոյանա-պալյանախառը, որ սրտիկում էին Նիկոլի պիղծ գրառումը։
Նիկոլի հերթական անհավասարակշիռ վիճակը ուզենք չուզենք, որքան էլ որոշների համար հուզմունքի թեմա է, ստիպում է անդրադառնալ 2018 թվականի իրադարձություններին։ Մի զարմացեք, հարգելի ՀՀԿ-ականներ, որ այս հարցը շարունակ ձեզ տալիս են։ Ինչ Նիկոլ Փաշինյանը գրել է այսօր, ինչ ասել է երեկ կառավարության նիստի ժամանակ, այդ բոլորը գրել էր և ասում էր 1990-ականներից իր «Օրագիր», ապա՝ «Հայկական ժամանակ» թերթերում։ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ»-ը ֆինանսավորում էր իշխանության ներկայացուցիչը ՀՀ երրորդ նախագահի օրոք, ու նա այսպիսի բաներ էր ևս գրում։ Չէի՞ն կարդում՝ ինչ էր գրում։ Կարդում էին, ուղղակի երևի իրենց համար կարևոր է, որ իրենց մասին չգրվի ինչ ուզում են ու ուրիշների մասին գրվի ինչ ուզում են։ Ու այդ մարդիկ, որոնք շատ լավ կարդում էին, թե Նիկոլը ինչ բնույթի մարդ է, ինչեր է գրում, ինչպես է մտածում, ինչ սկզբունքների է դավանում, ժողով արեցին ու ընտրեցին վարչապե՞տ։ Բա մարդիկ այդ հարցն են տալիս, ինչպե՞ս։ Չէ՞ որ, այդ ընտանիքի բարոյական կոդը դուք գիտեիք։ Ու մի զարմացեք, որ Փաշինյանի ամեն նոպայի ժամանակ հենց ձեզ են հարցնում, լավ, ո՞նց, ինչպե՞ս սրան ընտրեցիք, չէ՞ որ գիտեիք ով է։ Ու խնդրում եմ, մի գցեք ժողովրդի գրպանը, ժողովուրդը ինչպես հիմա է, այնպես էլ այն ժամանակ շփոթված ու չջոկող էր ու միշտ է լինելու այդպիսին՝ սուր իրադարձությունների ժամանակ, սխալ է հասկանալու, էմոցիաներով է շարժվելու, միամիտ է՝ հավատալու է, կամ ոչ․ պետությունը, անվտանգությունը, պատասխանատվություն կրող պետական այրերը հենց դրա համար են, որ իրենք իմանան այդ ամենը ու թույլ չտան։
Կարճ ասած՝ տեսակետներ կային, թե Նիկոլ Փաշինյանը փորձում է այս կերպ վերականգնել որոշակի ռեյտինգ։ Վստահեցնում եմ ձեզ, ինչպես որ ասել եմ 2022 թվականից ի վեր՝ իմ համոզմամբ, չի կարող լինել այնպիսի գործընթաց, որը Նիկոլին վարկանիշ կվերականգնի, թեկուզ՝ մի քիչ։ Իսկ ինչի՞ կարող է հանգեցնել։ Շախմատում կա տերմին, կոչվում է «ցուգցվանգ»․ դա այն է, երբ խաղացողներից մեկը օգտակար քայլ չունի, և ցանկացած քայլ վատթարացնում է իր վիճակը և հանգեցնում է մատի։ Նիկոլ Փաշինյանը ցուգցվանգի մեջ է, նրա ցանկացած քայլ վատթարացնելու է իր վիճակը և մոտեցնում մատը։ Բայց թե այդ մատը ի՞նչ է արժենում մեզ վրա, տեսնում ենք»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան