«Վեհափառ Տեր և Սրբազան Հայրեր, գնալո՞ւ եք մինչև վերջ»․ Նարեկ Գալստյան
![]() 208 Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ., 21:36 Քաղաքագետ, «24Նյուզ»-ի տնօրեն Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ նիկոլականների առաջնորդը Եկեղեցուն ներքաշում է կենաց-մահու պատերազմի մեջ: Ու այստեղ բացարձակ էլ կարևոր չի, թե ինչ է ուզում Եկեղեցին՝ մտնել, թե խուսափել առճակատումից, պատերազմը պարտադրվում է Փաշինյանի՝ Բաքվին և Անկարային տրված խոստումի շրջանակներում, որը ենթադրում է Հայաստանում «դենացիոնալիզացիա»՝ ապաազգայնացում իրականացնել: Ու Եկեղեցու հայրերը թող չասեն, որ Քրիստոսի եկեղեցին Փաշինյանը չի կարող քանդել: Կարող է առնվազն ուժեղ, անդառնալի հարված հասցնել: 3000-ամյա Արցախը կործանեց առանց խղճի խայթի, ինչո՞ւ նույնը չպետք է անի Եկեղեցու հետ: Վիճակը նետված է, նա գնալու է մինչև վերջ: Իսկ դո՞ւք, Վեհափառ Տեր և Սրբազան Հայրեր, գնալո՞ւ եք: Ամբողջական, ոչ թե առանձին խիզախներով: Եթե գնաք, հավատացյալ ժողովուրդը կլինի ձեզ վահան: Եթե խուսափեք, ընկրկեք, չխոսեք, ուրեմն և կընկնի Հայոց ինքնության վերջին բաստիոնը»։ Աղբյուրը` Նարեկ Գալստյան |
«Մեր շուրջ տիրող խելագարությունն էլ պարտադիր կերպով կհաղթահարենք». Արամայիս Աղաբեկյան
5103:12«Ակնկալում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականության ծանրակշիռ միջամտությունը». Հայկ Մարության
17500:48Աբխազիան կբացի բազա Ռուսաստանի Սևծովյան նավատորմի համար
11000:38«Ամենաթեժ մարտերը շարունակվում են Պոկրովսկի, Լիմանսկի և Կուպյանսկի ուղղություններում». Զելենսկի
123Երեկ, 23:54«Մի դրեք շան տեղ, հատկապես երբ խոսքը գնում է Աննա Հակոբյանի նման անձանց մասին». Արսեն Նիկողոսյան
237Երեկ, 23:18«Փաշազադեն չի կարող որոշել, թե ինչպիսին կլինի Հայոց Առաքելական Եկեղեցին». Արա Պողոսյան
211Երեկ, 21:48Արտասահմանցի զինյալները սպառնում են Սիրիայի նախագահին
171Երեկ, 21:20«Թրքասիրությունը սրանք 3 տարի առաջվանից էին սկսել քարոզել». Արամ Գևորգյան
170Երեկ, 20:48