Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«ԱՄՆ-ում Բաքուն ճանաչում են բացառապես` որպես «մայրուղի և գազի ու բենզինի լցակայան»»․ Վարդան Ոսկանյան

«ԱՄՆ-ում Բաքուն ճանաչում են բացառապես` որպես «մայրուղի և գազի ու բենզինի լցակայան»»․ Վարդան Ոսկանյան
210
Երեկ, 02:06

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին շնորհավորական ուղերձում նշված է, որ Վաշինգթոնը ճանաչում է արհեստածին Ադրբեջանի աճող նշանակությունը՝ որպես «տրանսպորտային հանգույց և էներգիայի մատակարար»։

Մինչ Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնապետը կոկորդ է պատռում, թե, իբր, իր երկիրը աշխարհաքաղաքական կարևոր դերակատար է դարձել, ԱՄՆ-ում այն, փաստացիորեն ճանաչում են բացառապես՝ որպես «մայրուղի և գազի ու բենզինի լցակայան»:

Եթե մենք ցանկանում ենք անվտանգ ապրել այս տարածաշրջանում և կտրուկ վերջ դնել Բաքվի բարբարոսական վարչախմբից եկող հարաճուն վտանգին, ապա պետք է կառուցենք այնպիսի Հայաստան, որ այդ «մայրուղին և լցակայանը», ինչպես նաև դրանցից օգտվողները հստակորեն գիտակցեն, որ մեզ սպառնացող գոյութենական վտանգի դեպքում «մայրուղին և լցակայանն» ուղղակի հօդս կցնդեն հայկական հուժկու հրթիռային հարվածներից»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան