Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ինչպե՞ս Volkswagen-ն աշխատանքի ընդունեց մրցակիցների 1000 աշխատակցի». Վահագն Դիլբարյան

«Ինչպե՞ս Volkswagen-ն աշխատանքի ընդունեց մրցակիցների 1000 աշխատակցի». Վահագն Դիլբարյան
191
Երեկ, 23:48

Բիզնես բլոգեր, մարքեթոլոգ Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպե՞ս Volkswagen-ն աշխատանքի ընդունեց մրցակիցների 1000 աշխատակցի
Volkswagen-ին անհրաժեշտ էր 1000 հմուտ մեխանիկ՝ իր թիմին միանալու համար։ Սակայն լավագույն թեկնածուներն արդեն վաղուց աշխատում էին մրցակիցների պարկում։ Պարզապես աշխատանքային հայտարարություններ տեղադրելը չէր օգնի, քանի որ լավագույն մեխանիկներն այդքան էլ հակված չէին ակտիվորեն նոր գործ փնտրելու։ Եվ սա լուրջ խնդիր էր կադրերի բաժնի համար։ Ի՞նչ անել։ Իհարկե, դիմել մարքեթինգին։
Այս խնդիրը լուծելու համար Volkswagen-ը արշավ է կազմակերպում՝ թիրախավորելով հենց մեխանիկներին։ Հիմա հարց կառաջանա, բայց ինչպե՞ս, սոցիալական ցանցերո՞վ։
Պատասխանեմ՝ ոչ, խորամանկությամբ։
Թերթերում, կամ կայքերում հայտարարություններ անելու փոխարեն նրանք վնասված պահեստամասերով մեքենաներ են ուղարկում մրցակիցների պարկեր, որպեսզի մեխանիկները սպասարկեն։ Հնարքը հետևյալն էր. մեքենայի վնասված պահեստամասերի վրա փորագրված էին թաքնված հաղորդագրություններ՝ Volkswagen-ում աշխատանքի առաջարկներով։ Հաղորդագրության հետ միասին նրանք ներառել էին QR կոդեր, որոնք մեխանիկները կարող էին սկանավորել՝ անմիջապես աշխատանքի դիմելու համար։ Կոդերը սկանավորելով՝ նրանք ուղղորդվում էին Volkswagen-ի աշխատանքի դիմումի էջ։ Ռազմավարությունը փայլուն աշխատում է, որովհետև Volkswagen-ի արշավը և՛ նորարարական էր, և՛ բարձր արդյունավետ։ Ահա թե ինչու այն գրավեց մեխանիկներին.
*Ուղիղ թիրախավորում - Սպասելու փոխարեն, որ մեխանիկներն աշխատանքի դիմեն, Volkswagen-ը նրանց գտավ իրենց աշխատավայրում՝ շրջանցելով ավանդական հարթակները։
*Ստեղծագործական ներգրավվածություն - Թաքնված հաղորդագրություններն ու QR կոդերը սովորական աշխատանքի առաջարկը վերածեցին ինտերակտիվ փորձառության։ Մեխանիկներին հետաքրքրեց ստեղծագործական մոտեցումը։
*Հետաքրքրասիրության խթանում. Վնասված մասերի մեջ աշխատանքի առաջարկների անսպասելի հայտնաբերումը հետաքրքրասիրություն է առաջացնում մեխանիկների համայնքներում, որոնք մեկը մեկին պատմում էին գաղափարն ու բերանացի մարքեթինգի շնորհիվ աշխատանքի առաջարկները տարածվում էին մեխանիկների մեջ։
Արշավը գերազանցում է սպասելիքները։ Volkswagen-ը ստանում է ավելի քան 50000 աշխատանքային դիմում ընդամենը 1000 թափուր տեղի համար։
Ի՞նչ կարող եք դուք սովորել այս քեյսից։
- Մտածել շրջանակներից դուրս. Նորարարական մոտեցումները կարող են ավելի լավ գրավել թեկնածուների ուշադրությունը, քան սովորական մեթոդները։
- Անհատականացված մոտեցում. Արշավները հատուկ լսարաններին, օրինակ՝ հմուտ աշխատողներին հասնելու համար հարմարեցնելը մեծացնում է ներգրավվածությունն ու դիմումների քանակը։
- Օգտագործել տեխնոլոգիաները. QR կոդերն ու թվային դիմումները գործընթացը մեխանիկների համար դիմումները դարձրել էին արագ և հեշտ։
- Աղմուկ ստեղծել. Եզակի արշավները հաճախ բանավոր խոսակցությունների միջոցով աղմուկ են բարձրացնում՝ հետագայում խթանելով ինֆորմացիայի տարածմանը։
Ահա այսպես Volkswagen-ն օգտագործում է մարքեթինգային հնարքն իր կադրային հարցը լուծելու համար։ Շատ լավ քեյս է»:

Աղբյուրը`   Վահագն Դիլբարյան