Շաբաթ, 13 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ոմանք, Նիկոլին տեսնելով, սկսեցին հավատալ Հիսուսի գոյությանը, իսկ ես՝ սատանայի»․ Արթուր Սուքոյան

«Ոմանք, Նիկոլին տեսնելով, սկսեցին հավատալ Հիսուսի գոյությանը, իսկ ես՝ սատանայի»․ Արթուր Սուքոյան
285
Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ., 21:48

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոմանք, Նիկոլին տեսնելով, սկսեցին հավատալ Հիսուսի գոյությանը, իսկ ես՝ սատանայի։
Նրա պղծությունը վաղուց դուրս է եկել մարդկային չափման սահմաններից։ Նրա մտքերում չկա սխալ կամ մոլորություն, որը կարելի է ուղղել. նրա մտքերը պետք է պարզապես վառել, ոչնչացնել և տալ քամուն։ Սա գոյաբանական շեղում է՝ արժեքների և բնության դեմ ուղղված խեղում, որը ոչ միայն սրում է մեզ շրջապատող ծանր իրականությունը, այլև աղարտում է մարդկանց պատկերացումները բարիքի և մարդկայնության մասին։ Նա թունավորում է ոչ թե միայն քաղաքականությունն ու պետականությունը, այլ նաև ժողովրդի հոգևոր հյուսվածքը։ Այնտեղ, որտեղ պետք է լիներ խոնարհություն, նա արևմուտքից ներմուծում և տարածում է կեղտ ու ծաղրանք։
Մի խոսքով՝ անհամբեր սպասում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արձագանքին։
Հ.Գ.
Մի տարբերակ կա, որտեղ Նիկոլը կարող է իրեն նույնիսկ ճիշտ զգալ, որ «եկեղեցին դարձրել են չուլան, կեղտոտ, հին շորեր, կոշիկներ պահելու համար...»։ Եթե խոսքը գնում է իր կողմից թշնամուն հանձնած բազմաթիվ եկեղեցիներին, ապա այո, ճիշտ է՝ ադրբեջանցիները չուլան էլ չէ, գոմ էլ կսարքեն, եթե ուղղակի չքանդեն»։

Աղբյուրը`   Արթուր Սուքոյան