«Ազնիվ չէ հետին թվով մեղավորներ ու քավության նոխազներ փնտրելը»․ Արմինե Օհանյան
![]() 206 Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ., 01:06 «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետին թվով դատողություններ անելուց հեշտ բան չկա: Մանավանդ, երբ տարիների հեռվից նորովի են երևում տեղի ունեցած իրադարձությունները և հետին թվով խելոքներն սկսում են քննադատել ու խելք խրատել գլխավոր դերակատարներին: Ասենք, գեղեցիկ չէ, երբ 2025-ին ոմանք մեղադրում են 2018-ի իշխանություններին, թե՝ ինչո՞ւ ուժ չկիրառեցիք, ինչո՞ւ չխեղդեցիք հեղափոխությունն օրորոցում, այդ դեպքերը կարող էին բոլորովին այլ կերպ զարգանալ, այ եթե նիկոլենց մի ամիս պահեիք բանտում, ցուցարարների դեմ ջրցան կիրառեիք և այլն, այսօր Արցախ կունենայինք, այսքան զոհ տված չէինք լինի... Նույն կերպ՝ սիրուն չէ, երբ ընդդիմության վերջին 5 տարվա երկարատև ու կատաղի պայքարը վերլուծելով՝ ասում են՝ Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Բագրատ Սրբազանը, մյուսները «հատուկ պարտության տարան շարժումները», պտտեցրին, խաբեցին մարդկանց, որ ամրապնդեն Փաշինյանի իշխանությունը: Կամ, օրինակ, մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին, թե 2021 թվականին ասել ես՝ «կրելու եմ», չկրեցիր, թիմդ մտավ ԱԺ, և 4 տարի ոչինչ չարեց, ուրեմն խաբել եք ընտրողին, չեք կատարել ձեր խոստումները: Իհարկե, միանգամայն հասկանալի են մարդկանց սպասումների, այդ սպասումները չարդարանալու արդյունքում ծագած այս վրդովմունքի պատճառները: Բայց խելացի մարդիկ հասկանում են, որ «մարդիկ որոշում են, Աստված՝ կանխորոշում»: Որ հնարավոր չէ ամեն ինչ պլանավորել, և ամենաուժեղ ցանկությունն անգամ բավարար չէ՝ արդյունքի հասնելու համար: Ուստի ազնիվ չէ, բարոյական չէ, խելացի չէ հետին թվով մեղավորներ ու քավության նոխազներ փնտրելը: Ի վերջո՝ պատասխանատվություն կրելն ու հանրային ակնկալիքներն արդարացնելը դյուրին բան չեն: Մարդիկ կարող են նաև սխալվել իրենց հաշվարկներում, կարող են այնքան հզոր չլինել, որքան թվում է կողքից, և միշտ կա իրենցից չկախված ֆորս-մաժորների հավանականությունը: Երբևէ պատասխանատվություն չստանձնած մարդկանց համար շատ հեշտ է պահանջատիրոջ կեցվածք ընդունելը և աջ ու ձախ մեղադրանքներ հնչեցնելը»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
