«Արցախցիները պետք է մերժեն Ռուսաստանի «հումանիտար օգնությունը»»․ Արման Բաբաջանյան
![]() 455 Երեկ, 15:42 ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը․ «Արցախցիները պետք է մերժեն Ռուսաստանի այսպես կոչված «հումանիտար օգնությունը»: Այն ստորացուցիչ է։ Դա հանցագործի ձեռքով գցված մնացորդ է՝ այն բանից հետո, երբ այդ նույն հանցագործը քանդել է մեր տունը, սովամահ է թողել ընտանիքին և մասնակցել ամբողջ համայնքի բռնի արտաքսմանը։ Դա նույնքան ցինիկ է, որքան մարդասպանին տեսնել՝ ծաղիկով կանգնած զոհի հուղարկավորությանը։ Ռուսաստանը ոչ թե չկարողացավ պաշտպանել արցախցիներին, այլ՝ չցանկացավ։ Ավելին՝ իր գործողություններով և անգործությամբ լռելյայն նպաստեց արցախցիներին պատած մեծ ողբերգությանը։ Միջանցքը, որը պետք է բաց պահեր՝ փակեց։ Խաղաղապահ մանդատը, որը պետք է հարգեր՝ ոտնատակ տվեց։ Պատերազմը, որը պետք է կասեցներ, թույլ չտար՝ լուռ դիտեց։ Սա սրբապղծություն է։ Արցախցին մերժելով այս օգնությունը՝ մերժում է ստորացումն ու կեղծիքը։ Դա նշանակում է՝ «մենք չենք մոռացել, թե ինչ արեցիք մեզ»։ Դա նշանակում է՝ «մենք չենք դառնա ձեր արդարացման գործիքը»։ Մարդ, ով ձեռնունայն փախել է իր ծննդավայրից, ում տունն է այրվել, ում հարազատին է թաղել ճանապարհին, արժանի է գոնե մի բանի՝ ճշմարտության։ Իսկ ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանը դավաճանել է նրան, իսկ դավաճանի ձեռքից վերցված օգնությունը նվաստացում է։ Մերժումը՝ բեռ չէ։ Մերժումը՝ արժանապատվություն է։ Աղբյուրը` Արման Բաբաջանյան |
ԱՄՆ-ն հաշվարկում է Եվրոպայի վրայով Ռուսաստանի հետ օդային մարտերի սցենարները
023:18«Հայերը և ադրբեջանցիներն ապրելու են կողք կողքի. մերվեք սրա հետ». Ալեն Սիմոնյան
11822:54Կիպրոսը պատրաստ է վճարել սիրացի փախստականներին հայրենիք կամավոր վերադարձի համար
7122:52ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնության են եկել Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի շուրջ. Al Arabiya
11921:58Տատիկը բռնություն է կիրառել բժշկուհու նկատմամբ թոռնիկի մահվան լուրը լսելուց հետո (տեսանյութ)
31521:24Ձերբակալվել է Ավշար համայնքի նախկին ղեկավարը
11021:12Մեղադրանք է ներկայացվել նաև Միքայել Մինասյանին և Սամվել Մայրապետյանին
11420:36Իսրայելն ընդունում է Ուիթքոֆի՝ Գազայի հարցի կարգավորման նոր առաջարկը
20020:10