«Հորիզոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է երևում». Էրդողան
![]() 378 Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ., 18:30 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայամանագրին, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Էրդողանը նշել է, որ այդ տարածաշրջանում ցանկանում են տեսնել ոչ թե հակամարտություն, այլ անդորր և խաղաղություն և ընդգծել, որ այդ մնայուն խաղաղությունից շահելու են բոլորը։ «Մենք գոհ ենք, որ հորիզոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է երևում։ Այդ գործընթացին մոտիկից ենք հետևում։ Անհրաժեշտ ներդրումն էլ կատարում ենք։ Ապահովվելիք խաղաղությունն Ադրբեջանի, Հայաստանի և մեր երկրի համար ևս արժեքավոր է լինելու»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։ Անդրադառնալով Թուրքիա-Հայաստան հարաբերություններին՝ Էրդողանը նշել է. «Մենք էլ Հայաստանի հետ շատ ուշադիր կարգավորման գործընթացով ենք անցնում։ Երբ և՛ խաղաղություն, և՛ կարգավորում ապահովվի, տեսնելու ենք, որ մեր երկրները դրանից շահած են դուրս գալիս։ Այսինքն՝ այս հարցում խոսք չկա անգամ նվազագույն կասկածի մասին»։ «Սպասում ենք, որ մեր հարևան Իրանն էլ աջակցի այս քայլերին, որ ծառայելու են մեր տարածաշրջանում անդորրին, խաղաղությանն ու զարգացմանը։ Ճիշտն ասած՝ ցանկանում ենք, որ նրանք էլ այս «շահում են բոլոր կողմերն էլ» (win-win) մթնոլորտում օգուտ ստանան։ Արվող յուրաքանչյուր քայլ, բացվող յուրաքանչյուր դուռ, միջանցք ինչպես տնտեսական օգուտ է ապահովելու, այնպես էլ ժամանակի ընթացքում երկրներին էլ ավելի է մերձեցնելու միմյանց»,- եզրափակել է Էրդողանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
