Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Մենք ճիշտ չենք գնահատում մեր կարողությունները և չենք ճանաչում թուրքին ու ադրբեջանցուն»․ Թաթուլ Հակոբյան

«Մենք ճիշտ չենք գնահատում մեր կարողությունները և չենք ճանաչում թուրքին ու ադրբեջանցուն»․ Թաթուլ Հակոբյան
231
Երեկ, 17:42

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Էրդողանի, Ալիևի և Պակիստանի ղեկավարի օդանավերը վայրէջք են կատարել Լաչինում:
Չորս տարվա ընթացքում Ալիևը Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներում երեք օդանավակայան է կառուցել, չորրորդը՝ մեր կառուցածը Ստեփանակերտում՝ ավար ստացել:
Մենք կառուցեցինք Ստեփանակերտի օդանավակայանը, Սերժը պարծեցավ, որ ինքն է լինելու առաջին ուղևորը, սակայն, դա տեղի չունեցավ:
Իմ լրագրողական գործունեության ընթացքում բազմաթիվ անգամներ եղել եմ Արցախի վերահսկելի տարածքներում ու տեսել եմ միայն ավերակներ:
Եղել են ինչ-որ լուսավոր կետեր, լուսավոր մարդիկ, սակայն հիմնականում տիրում էր ավերն ու խավարը, ձախողված, դժբախտ մարդիկ:
Ո՞ւր մեր Հայ դատը...
Ինչո՞ւ այդ հողերը չէին բնակեցվում....
Մեծ Հայաստան երազող քանի հայ տեղափոխվեց Ֆիզուլի...
Պարծենալ, մեծ-մեծ խոսել, հայրենասեր խաղալ ու դրա անվան տակ փող դուրս գրել...
Ես շարունակում եմ հավատալ, որ մենք՝ հայերս.
ա/ չենք ճանաչում մեզ ու ճիշտ գնահատում մեր կարողությունները,
բ/ չենք ճանաչում մեր հարևան թուրքին ու ադրբեջանցուն»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան