«Նախագիծը պետք է լավարկվի․ արժեքային տարընկալումների խնդիր կա»․ Արմեն Խաչատրյան
![]() 333 Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ., 18:18 «Այս նախագիծը պետք է առավելագույնս լավարկվի․ բովանդակային քննարկումները շարունակվելու են»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի փակ նիստից հետո, որի ընթացքում քննարկվում էր պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած՝ զինծառայությանն առնչվող նախագիծը: «Հիմնական տարընկալումները և բազմակարծությունը, որ կան, գումարով կարճ ժամանակ ծառայելու նորմի հետ է կապված»,- ընդգծեց պատգամավորը: Նրա դիտարկմամբ՝ բանակի զորահավաքային պրոցեսն ավելի արդյունավետ դարձնելու լուրջ խնդիր կա, բայց նաև նախագծում հոդվածներ ու նորմեր կան, որոնք արժեքային տարընկալումների խնդիր կարող են ստեղծել: «Եթե մաթեմատիկական հաշվարկով վերցնենք, այո՛, այն նախագիծն այս վիճակում ավելացնելու է մեր զորահավաքի ռեսուրսներն էլ, բանակի նյութական ռեսուրսներն էլ, դա ազդելու է պայմանագրայինների աշխատավարձի վրա դրական առումով: Եթե նույնիսկ այս վիճակով ընդունվի, իր դրական էֆեկտներն ունի: Բայց մենք ունենք արժեքային ընկալման խնդիր, երբ ասում ենք՝ փող - քիչ ծառայություն, մեր հանրությունը շատ հակասական ընկալումներ է ունենում, ինչը բնական է և հասկանալի»,- հավելեց Խաչատրյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
