Մանկապարտեզի նախկին տնօրենի կողմից հափշտակվել է խոշոր չափերով գումար
![]() 173 Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ., 11:30 ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «Ավարտվել է Երևանի մանկապարտեզներից մեկի նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, յուրացնելու, վատնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանկապարտեզի նախկին տնօրենը մի խումբ անձանց ընդունել է աշխատանքի, սակայն վերջիններս փաստացի չեն իրականացրել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ավելին, աշխատավարձը և այլ վճարումներ վերջիններիս բանկային հաշվիներին փոխանցվելուց հետո կանխիկացվել են մանկապարտեզի նախկին հաշվապահի կողմից և փոխանցվել տնօրենին։ Արդյունքում, մանկապարտեզի տնօրենի կողմից հափշտակվել՝ յուրացվել է առանձնապես խոշոր չափերով՝ 12 մլն 930 հզր 512 ՀՀ դրամ և վատնվել է առանձնապես խոշոր չափերով՝ 3 մլն 699 հզր 373 ՀՀ դրամ գումար։ Բացի այդ, տնօրենն իր կողմից աշխատանքի ընդունված անձանց աշխատավարձը և այլ վճարումներ յուրացնելու և վատնելու նպատակով ստորագրել և հաստատել է վերջիններիս կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամերի մասին ակնհայտ կեղծ տվյալներով տեղեկագրեր: Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հաշվապահը մանկապարտեզի բանկային հաշվից իր անվամբ ՀՀ-ում գործող տարբեր բանկերում բացված հաշիվներին փոխանցել է առանձնապես խոշոր չափերով՝ 15 մլն 993 հզր 511 ՀՀ դրամ գումար և յուրացրել այն։ Լ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը) և 445-րդ հոդվածի 1-ին կետով (պաշտոնեական կեղծիքը), Ն․Հ․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը) (2 դրվագ), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), Մ․Զ․-ի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), Ն․Զ-ի, Ռ.Գ.-ի, Վ.Գ-ի և Ս․Հ-ի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը)։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»: |
«Իշխանության թիրախը եկեղեցու ինքնակառավարման համակարգն է»․ Արա Զոհրաբյան
10501:12«Ոչ մեկ գործ չունի, թե ով ում հետ է քնում»․ Դանիել Իոաննիսյան
20800:42«Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայում գտնվող՝ 3,1 միլիոն եվրո արժողությամբ առանձնատունը դարձել է մարդասիրական օգնության յուրացման և կոռուպցիայի մեղադրանքների առարկա». #Française_du_Jour (լուսանկար)
23400:30«Մի՞թե չի ստացվում, որ աշխարհիկ կյանքով ապրող ամեն տղամարդու պետք է «սրբազան» կոչել»․ Վահագն Ալեքսանյան
18300:12«Չպետք է դառնալ նրանց բեմադրած թատրոնի հանդիսատեսը». Արման Թաթոյան
118Երեկ, 23:48«Քեռակինը գտնվեց». համացանցը ծաղրում է Արման Բաբաջանյանին (լուսանկար)
293Երեկ, 23:35«Նիկոլ Փաշինյանը կհեռացվի ժողովրդի կամքով». Էդգար Ղազարյան
122Երեկ, 23:18«Միայն Պոլսի հայոց պատրիարքարանն է, որ վերահսկվում է պետության կողմից». Արմեն Հովասափյան
179Երեկ, 23:06