«Զարմացա, որ Համալիրում տեղի ունեցած հարսանիքը աղմուկ բարձրացրեց»․ Նիկոլ Փաշինյան
![]() 337 Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ., 11:54 «Ոչ մի բան անվճար չէ, իսկ ինչն անվճար է, արժեք չունի»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պետական մարմիններին անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրվելու նախագծի քննարկման շրջանակներում։ «Ցանկացած բանի համար կա վճար, ուղիղ է այդ վճարը, թե անուղղակի, երկրորդ հարց է։ Բայց ամեն ինչի համար պետք է վճարել։ Ո՞վ է վճարում՝ ուրիշ խնդիր է»,- ասել է նա։ Թաշինյանի խոսքով պետական գույքի նկատմամբ ընկալում կա, թե «Պետական գույք՝ դե, տվեք, տեսնենք՝ ինչ ենք անում»։ «Պետք է հասկանանք՝ որն ինչ արժի։ Ամեն ինչն արժեք ունի։ Այն, որ մենք էս աթոռների վրա նստած ենք, դա կոնկրետ արժեք ունի։ Մեկ ժամ այս աթոռի վրա նստելը գին ունի և այդ գինը վճարվում է։ Եթե չվճարվի, ինչ-որ պահի աթոռը կկոտրվի, ու չենք կարողանա օգտագործել»,- ասել է նա, ապա անդրադարձել օրեր առաջ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած աղմկահարույց հարսանիքին։ «Զարմացա, որ աղմուկ բարձրացավ, թե Մարզահամերգային համալիրում հարսանիք է տեղի ունեցել։ Տարիներով Մարզահամերգային համալիրը քանդվում էր, ու մենք միլիարդներ ենք դնում, բայց չենք կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը։ Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, ասենք Մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա, հակառակը պետք է քաջալերել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նման դեպքում հարյուրավոր ընտանիքներ չեն գնա Դուբայում հարսանիք անեն։ |
«Իշխանության թիրախը եկեղեցու ինքնակառավարման համակարգն է»․ Արա Զոհրաբյան
10501:12«Ոչ մեկ գործ չունի, թե ով ում հետ է քնում»․ Դանիել Իոաննիսյան
20800:42«Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայում գտնվող՝ 3,1 միլիոն եվրո արժողությամբ առանձնատունը դարձել է մարդասիրական օգնության յուրացման և կոռուպցիայի մեղադրանքների առարկա». #Française_du_Jour (լուսանկար)
23400:30«Մի՞թե չի ստացվում, որ աշխարհիկ կյանքով ապրող ամեն տղամարդու պետք է «սրբազան» կոչել»․ Վահագն Ալեքսանյան
18300:12«Չպետք է դառնալ նրանց բեմադրած թատրոնի հանդիսատեսը». Արման Թաթոյան
118Երեկ, 23:48«Քեռակինը գտնվեց». համացանցը ծաղրում է Արման Բաբաջանյանին (լուսանկար)
293Երեկ, 23:35«Նիկոլ Փաշինյանը կհեռացվի ժողովրդի կամքով». Էդգար Ղազարյան
122Երեկ, 23:18«Միայն Պոլսի հայոց պատրիարքարանն է, որ վերահսկվում է պետության կողմից». Արմեն Հովասափյան
179Երեկ, 23:06