Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ավելացվում են շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող արձակուրդի ժամկետները»․ Սուրեն Պապիկյան

«Ավելացվում են շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող արձակուրդի ժամկետները»․ Սուրեն Պապիկյան
170
Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ., 14:06

ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն՝
ավելացվում են պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները։
Շարքայինների 10, իսկ սերժանտական կազմի՝ 15 օրացուցային օր ժամկետով հիմնական արձակուրդը փոխարինվում է ընդհանուր 21, իսկ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) ծառայություն անցնողների համար՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով արձակուրդով, որը տրվելու է ծառայության ընթացքում հավասար երեք մասերով):
Պարտադիր զինծառայողների համար 2 օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ է սահմանվում զինվորական երդում ընդունելու կապակցությամբ:
Արձակուրդի տրման կարգը սահմանվում է պաշտպանության նախարարի հրամանով:

Աղբյուրը`   Սուրեն Պապիկյան