Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մուրացան» հիվանդանոցում 1,5 տարեկան երեխա է մահացել․ մայրը մեղադրում է բժշկին

«Մուրացան» հիվանդանոցում 1,5 տարեկան երեխա է մահացել․ մայրը մեղադրում է բժշկին
275
Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ., 14:18

Վեդի քաղաքից երեկ մայրը տաքսիով սրտխառնոց ունեցող մեկ ու կես տարեկան որդուն՝ Արթուրին տեղափոխել է «Մուրացան» մանկական հիվանդանոց։ Ժամեր անց մորը հայտնել են, որ երեխան մահացել է։ Երեխայի հայրը գտնվում է Ռուսաստանում, նրան արդեն հայտնել են ողբերգության մասին։ Այս մասին այսօր հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Նրա խոսքով հարազատները նշել են, որ մինչ այդ երեխան առողջ, առույգ է եղել, որևէ խնդիր չի ունեցել, հիվանդանոց տեղափոխելիս էլ ու դրանից հետո գիտակցություն է ունեցել։ Նրանք մեղադրում են բժշկին, որը միանգամից չորս ներարկում է կատարել երեխային, ինչի հետևանքով երեխայի մոտ սրտի կանգ է գրանցվել։

Հիվանդանոց են ժամանել ու փաստաթղթեր կազմել իրավապահները, դրանք հանձնվել են ՔԿ։ Հարազատներըպահանջում են արդար քննություն ու խիստպատիժ։