«Դադարեցրեք կանանց շահագործումը քաղաքական հակամարտություններում»․ հայտարարություն
![]() 184 Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ., 16:48 Կանանց ռեսուրսային կենտրոնի հայտարարությունը․ «Դադարեցրեք կանանց շահագործումը քաղաքական հակամարտություններում Մենք՝ ներքոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սոցիալական ցանցում արված հայտարարությունը, որում նա թիրախավորում է հոգևորական գործչի ենթադրյալ զուգընկերոջը՝ հրապարակելով նույնականացնող տվյալներ և վերածելով պասիվ սեռական օբյեկտի՝ ընդդիմադիր գործիչին վարկաբեկելու նպատակով: Անկախ նրանից՝ վարչապետի խոսքերը պարունակում են ճշմարտություն, թե ոչ, խստորեն դատապարտելի է նման բառապաշարն ու սեռական կյանքը քաղաքական թիրախավորման գործիք դարձնելը: Կնոջ նկատմամբ սեռական բնույթի նվաստացուցիչ ու կնատյաց բառապաշարը՝ անկախ քաղաքական համատեքստից կամ նպատակից, անընդունելի է՝ հատկապես երկրի ամենաբարձր պաշտոնյայի կողմից։ Կանանց մարմիններն ու ինքնությունները քաղաքական հակամարտությունների շրջանակում օգտագործելը վտանգավոր նախադեպ է, որը վերարտադրում է վնասակար գենդերային կարծրատիպեր և խորացնում է Հայաստանում կանանց նկատմամբ համակարգային խտրականությունը։ Այս խոսքերը պարզապես անձնական վիրավորանքներ չեն․ կանայք օգտագործվում են տղամարդկանց կողմից իշխանական պայքարներում։ Քաղաքական հակամարտություններում տղամարդիկ հաճախ են օգտագործում ընդդիմախոսների (ենթադրյալ) զուգընկերների՝ հատկապես կանանց սեռական կյանքի մանրամասները որպես քաղաքական գործիք: Տվյալ դեպքում նման հրապարակումը կարող է լուրջ վտանգներ ստեղծել թիրախավորված կնոջ առօրյա կյանքում հասարակական ճնշումների ենթարկվելու պատճառով: Մենք կոչ ենք անում՝ 1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնել կնոջը թիրախավորող գրառումը և հանրային ներողություն խնդրել խտրական արտահայտության և ենթադրյալ զուգընկերոջ մասին տվյալների բացահայտման համար՝ այդպիսով նախադեպ ծառայելով այլ քաղաքական գործիչների մոտ և կանխարգելելով դրա շարունակական բացասական հետևանքները: 2. Բոլոր քաղաքական գործիչներին՝ հատկապես իշխանության բարձր դիրքերում գտնվողներին, չշահարկել մարդկանց սեռականությանը և անձնական տվյալներին վերաբերող տվյալները և հանդես գալ մարդու արժանապատվությունն ու հավասարությունը հարգող խոսքի մշակույթով՝ խուսափելով գենդերային կամ այլ հիմքով խտրական եզրույթներից և ատելության խոսքից: Հայտարարությանը միացել են՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ Աղբյուրը` Կանանց ռեսուրսային կենտրոն |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
