Կառավարությունը հաջորդ տարի նույնականացման քարտերի ներդրման նոր համակարգ կմտցնի շրջանառության մեջ. «Ժողովուրդ»
![]() 197 Երեկ, 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նույնականացման ID քարտերը կրկին պատուհաս են դարձել քաղաքացիների համար։ Դրանք ձեռք բերելու համար անձը կարող է օրերով, ամիսներով սպասել իր հերթին, ապա հերթի հասնելուն պես պարզ կդառնա, որ ID տպող սարքերը պատրաստ չեն նման քանակի և արագ գործընթացը իրականացնելու։ Բանն այն է, որ վերջերս ձեռք բերված լեհական սարքավորումները չեն բավարարել թողունակությունը, դրա պատճառով էլ նշված սարքերը վերադարձվել են։ Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում տեխնիկական թարմացման ու միջանկյալ լուծումների ուղղությամբ։ 2024-ին արդեն տրամադրվել է ավելի քան 160 հազար ID քարտ, մինչդեռ նախորդ տարիներին այդ թիվը կազմել է տարեկան շուրջ 100-120 հազար։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ Կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի նույնականացման քարտերի ներդրման նոր համակարգ մտցնել շրջանառության մեջ։ «Ժողովուրդ» օրաթերթը ներքին գործերի նախարարությունից փորձեց տեղեկանալ՝ արդյոք ճի՞շտ է տեխնիկական անսարքության մասին տեղեկությունը և նույնականացման քարտերի տպման ձախողված գործընթացը։ Նախարարությունից պատասխանեցին հետևյալը. «Ամսվա սկզբին Կառավարության որոշմամբ հաստատվել են ՆՔ տպող մեքենաների ամբողջական վերազինման աշխատանքները՝ ենթակառուցվածքի թողունակությունը կրկնապատկելու նպատակով։ Այս փուլում տպագրությունը դանդաղեցված է իրականացվում՝ Ժամային սահմանափակումներով, պահանջարկը բարձր է, ինչը հանգեցնում է ուշացումների։ Հիշեցնում ենք, որ հայտարարագրման համատեքստում սա խնդրահարույց չէ։ Վերազինված աշխատանքների վերականգնման վերաբերյալ հանրային իրազեկում կիրականացվի։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։ Սա նշանակում է, որ նույնականացման քարտ ցանկացող քաղաքացիները դեռ երկար պետք է սպասեն»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
««Վերածննդի այգին» միակը չէ, որ «բարեկարգման» անվան տակ անտերության է մատնված»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
11118:18«Հիմա գնահատեք, թե ինչն է «չուլանացված», չպաշտպանված ու փոշիացման եզրին». Վահագն Սարոյան
18418:00«Եթե հոգևորականը չուզեցավ, չեք կարող տաճար մտնել, ուժով մտնեք, կլինի ներխուժում»․ Մհեր Հակոբյան
15317:24«Տնտղում են իրենց ընտրազանգվածին, ֆիլտրում ու «զորք» հավաքում»․ Հովհաննես Ավետիսյան
8816:48«Քեռի Նիկոլ, քեռակին Աննա»․ ակցիա՝ Արաբկիրում (լուսանկար)
17716:00«Նիկոլ Փաշողլուի ծնունդին տորթ եմ թխել, առանց իրա նշում ենք»․ Արմեն Ալեքսանյան (տեսանյութ)
41315:54«Հասանք այն օրին, որ երանի ենք տալիս Շմայսի, Մհերի բառապաշարին»․ Սոֆյա Հովսեփյան
17015:36«Քանի որ այսօր Երեխաների տոնն է, այս տեսանյութը չենք մեկնաբանի»․ ԴՕԿ (տեսանյութ)
17715:18