«Նիկոլ Փաշինյանին պետք է մղել լուսանցք՝ թողնելով՝ մարգինալ բառապաշարով ինքն իր հյութի մեջ եփվի». Անդրանիկ Թևանյան
![]() 331 Կիրակի, 01 հունիսի, 2025 թ., 18:42 «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան ոչ կոռեկտ բառապաշարով գրառումներին: «Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ձախողվել ու տապալվել են բոլոր ոլորտներում: Հիմա փորձում են քաղաքական բանավեճի մեջ առաջ մղել ձևը և հետ մղել բովանդակությունը, որովհետև բովանդակային դաշտում ասելիք չկա»,- ասել է Թևանյանը և ընդգծել, թե ինչու են նրանք նման ձևակերպումներով և հատկապես հարձակվել Հայ Առաքելական Եկեղեցու վրա: «Այս օրերին տեղի ունեցավ մի իրադարձություն, որին Նիկոլ Փաշինյանը նույնպես պետք է արձագանքեր, որպեսզի իր հավատարմությունը ցույց տար Ալիևին և նրանից շարունակեր մուրալ խաղաղության փաստաթուղթ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողով էր տեղի ունեցել, որի ընթացքում Գարեգին երկրորդի շուրթերից հնչել էին ձևակերպումներ՝ Արցախի, ադրբեջանական ագրեսիայի և հայ ռազմագերիների դատավարության հետ կապված, որը դուր չէր եկել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեին: Փաշազադեի խոսքերը որպես ցուցում ընկալեց Նիկոլ Փաշինյանը և հարձակվեց Հայ Առաքելական եկեղեցու վրա՝ ցույց տալով իր հավատարմությունը Ալիևին»,- նշել է Թևանյանը և հավելել, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հակադրվել՝ ոչ թե նրա մակարդակին իջնելով, այլ նրան պետք է մղել լուսանցք, թողնել, որպեսզի այդ մարգինալ բառապաշարով ինքն իր հյութի մեջ եփվի, և դրան հակադարձել բովանդակային խոսքը, չմտնել անձնական վիրավորանքների տիրույթ: Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
