««Փչացած» հարաբերության պարագայում Պուտինը շնորհավորելու պարտավորություն չուներ». Հակոբ Բադալյան
![]() 520 Կիրակի, 01 հունիսի, 2025 թ., 19:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ծննդյան տարեդարձի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Պուտինը, ու դրանից բացի՝ նաև եղել է թե՛ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց, թե՛ Միշուստին-Փաշինյան հեռախոսազրույց: Համաձայնեք, որ «փչացած» հարաբերության պարագայում Պուտինը և Միշուստինը որևէ պարտավորություն չունեին զանգահարելու և շնորհավորելու: Արարողակարգը կպահեին ուղերձներով, բայց, եթե հարաբերությունը «փչացած» է, հազիվ թե նաև շնորհավորեին հեռախոսազանգով: Ինչի՞ համար եմ խոսում այդ փաստի մասին: Բազմիցս խոսել եմ, ու խոսում եմ, որ հանրությանը մատուցել, թե Մոսկվան կայացրել է Նիկոլ Փաշինյանի «դատավճիռը», նշանակում է պարզապես խաբել մարդկանց: Ներեցեք, որ ձևակերպում եմ այդպես կոշտ, բայց դե ֆակտո հենց դա է երևույթը: Կամ, եթե դա խաբեություն չէ, ապա՝ ինքնախաբեություն է: Այո, հայ-ռուսական հարաբերությունը անցնում է լուրջ ճգնաժամի փուլով, բայց այդ երևույթի պատճառները և ընդհանրապես սկզբնավորումը ունեն տասնամյակների պատմություն՝ սկսած 2000-ականներից: Ճգնաժամը ժամանակի ընթացքում սկսել է զգացնել տալ ավելի ու ավելի սուր: Բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է, որի մասին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, ըստ էության, չկա խոսակցություն: Խոսակցությունը բացառապես «դաբրոների» կամ «դաբրոների բացակայության» մակարդակում է: «Դաբրոն» կա, «դաբրոն»՝ չկա: Եվ սա է անշուշտ բոլորի չափումը, այդ թվում բոլոր աշխարհաքաղաքական ուղղություններով չափումը: Ես նշել եմ, այն, ինչ անում է Երևանն այսօր՝ առերևույթ «հակառուսականությամբ», տակտիկական մակարդակում ոչ միայն մեծ խնդիր չէ Ռուսաստանի համար, այլ նույնիսկ՝ որոշակիորեն բավարարող իրավիճակ: Այո, Մոսկվան ձգտում է լինել աչալուրջ՝ ռազմավարական բացթողում չարձանագրելու համար: Դա է պատկերը, որ հայրենական մեդիա-փորձագիտական դաշտում պարզապես ենթարկվում է կոնյուկտուրային չափազանցությունների»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
