Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Դուք երբեք առաջին տիկին չեք կարող լինել»․ Հայկ Դերզյան

«Դուք երբեք առաջին տիկին չեք կարող լինել»․ Հայկ Դերզյան
353
Երեկ, 11:06

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաց նամակ Աննա Հակոբյանին
Վերջերս սկսել եք վիրավորել ձեզ քննադատողներին, պիտակավորել նրանց, պահանջում եք արդարություն, մեղադրում ոմանց, որ ժամանակին ձեզ քննադատողներին չեն արձագանքել...:
Երբ եկաք իշխանության սև լենտերով և դագաղներով որևէ մեկին չսաստեցիք դրա համար:
Երբ Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը բեմից խոսեց ևս լռեցիք այդ մասին:
Երբ նախկին պատգամավորների երեխաներին հետապնդում էին, երբ անիծում ու գնում նրանց տները, ապա ևս լուռ էիք:
Երբ պատերազմից հետո ձեր ամուսինը պլյուս մինուս էր անում զոհերին ու հայտարարում, որ առանց պատերազմի էլ այս ամենը կարող էր լինել, ապա ևս լուռ էիք:
Երբ դատարանում մահացավ Արմեն Գրիգորյանը, իսկ դրանից հետո ոչ միայն ձեր համակիրները, այլ նաև հենց ՔՊ անդամները ուրախանում էին մահով, որևէ կերպ չսաստեցիք նրանց, ոչինչ չարեցիք:
Երբ զոհվածների ծնողներին քաշքշում էին Եռաբլուրում, ապա ևս լռեցիք, ոչինչ չասեցիք:
Երբ ձեր ամուսինը մասնակցում է նրանց քեֆերին, ում որպես պատգամավոր մեղադրում էր տարբեր հանցագործությունների մեջ՝ ևս լուռ եք:
Դուք հանդիպում եք այնպիսի մարդկանց հետ, որոնք քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Հայաստան-Արցախ բաժանման և ատելության խոսքի տարածման համար:
Հիմա որոշել եք մարդկանց վիրավորել, կարծես ինքնասիրությունն է արթնացել ձեր մեջ: Ձեր թիմակիցների հարցով այն լուռ է այս 7 տարին:
Իմ համար էական չի, թե դուք Փաշինյանի հետ ամուսնացած եք, թե ոչ: Նման պահվածքը, դրսևորումը և դիրքը փաստում է հետևյալի մասին.
Դուք երբեք առաջին տիկին չեք կարող լինել, ոչ ձեր էթիկետով, ոչ դաստիարակությամբ, ոչ էլ արժեհամակարգով: Դուք արժանի չեք այդ դիրքին աշխարհի ոչ մի պետության համար: Անգամ նրանց, որոնց հետ մենք ունենք խնդիրներ: Ավելի մասին անգամ խոսք լինել չի կարող: Այս առումով ձեզ և ձեր ամուսնուն կա միավորող մեկ արտահայտություն- Բոշան փաշա չի դառնա»։

Աղբյուրը`   Հայկ Դերզյան