Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Թիվ 109 մանկապարտեզի կոռուպցիոն «բարեկարգման» համար հարուցվել է քրեական գործ»․ Արթուր Չախոյան

«Թիվ 109 մանկապարտեզի կոռուպցիոն «բարեկարգման» համար հարուցվել է քրեական գործ»․ Արթուր Չախոյան
187
Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ., 18:24

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թիվ 109 մանկապարտեզի կոռուպցիոն «բարեկարգման»՝ Երևանի քաղաքապետարանի կողմից վճարված անորակ աշխատանքների համար, հարուցվել է քրեական գործ։
Սա արդեն չորրորդ քրեական գործն է, որը իմ հաղորդման հիման վրա հարուցվել է՝ քրեական վարույթ Երևանի քաղաքապետարանի կոռուպցիոն, անորակ շինարարական աշխատանքների վերաբերյալ։ Բայց անկեղծ պետք է լինեմ, քանի որ նախորդ քրեական գործերը թթվի քարի պես առաջ չեն գնում, և այս գործի առթիվ էլ մեծ սպասելիքներ չունեմ, որ ինչ-որ առաջխաղացում կունենա։
Թիվ 109 մանկապարտեզի կոռուպցիոն «բարեկարգման» տեսանյութը՝ ստորև»:

Աղբյուրը`   Արթուր Չախոյան