«Բրյուսելն ու Լոնդոնը խրախուսում են Ուկրաինային՝ պատերազմը շարունակելու հարցում»․ Գարիկ Քեռյան
![]() 259 Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ., 16:48 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միացյալ Նահանգները ծանուցել է եվրոպացի դաշնակիցներին, որ Ռուսաստանը «անհամաչափ պատասխան» է պատրաստում ավիաբազաների վրա հարձակմանը: Եվ ցավալին այն է, որ հավանաբար դա տեղի կունենա Ստամբուլի բանակցություններին զուգահեռ: Հետաքրքիր է նաև այն, որ Սպիտակ Տունը պաշտոնապես հայտարարեց, որ տեղեկացված չեն եղել այդ ռազմական գործողության մասին: Պարզ է նաև, որ այս յուրահատուկ ռազմական գործողությունը, երբ բեռնատարներով դրոնները տեղափոխում են թիկունք և տիեզերական կապով գործողության մեջ դնում, իրականացվել է երկու-երեք եվրոպական երկրների հատուկ-հետախուզական ծառայությունների կողմից, բրիտանականի ղեկավարությամբ: Հավանաբար ռազմական փորձագետները մոտ ժամանակներում կտան դրա գնահատականը: Ի՞նչ հետևություններ կարելի է անել: Այն, որ ամերիկյան կողմը տեղյակ չի եղել՝ կասկած չի հարուցում: Փաստորեն կրկին անգամ համոզվում ենք, որ Հավաքական Արևմուտք բևեռն արդեն երկատված է: Վաշինգթոնը ձգտում է հասնել խաղաղության, Բրյուսելը Լոնդոնի հետ խրախուսում է Ուկրաինային պատերազմը շարունակելու հարցում: Փաստորեն ստացվում է ռուսական «անհամաչափ պատասխանի», որն Աստված չանի վերածվի միջուկային հարվածի, շահառուներ կան: Թուրքիայի առաջնորդ Էրդողանը իսկապես նպաստում և օժանդակում է զինադադարին, իսկ «ժողովրդավարների» կաբինետներում ծնվում և իրականացվում են ռազմական չտեսնված գործողություններ, սառն ու անտարբեր դիտելով արյունահեղ տեսարանները: Վերջերս պատահաբար դիտեցի մի տեսանյութ որտեղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Պաղեստինի ներկայացուցիչը իր ելույթի ժամանակ սկսեց արտասվել, երբ ներկաներին ներկայացնում էր արաբ երեխաների զանգվածային սպանդը: Ներկաներից ոչ մեկի դեմքի արտահայտությունը չփոխվեց, նայում էին սառն ու անտարբեր հայացքով: Նույն հայացքն ունեին եզդիների ցեղասպանության օրերին և նաև ուկրաինական արյունահեղության այս օրերին: Հիշեցի նաև մեր արևմտասերների եռանդը, երբ արցախյան գողգոթայի ժամանակ ՄԱԿ-ին դիմելու կոչեր էին անում: Ի՞նչ նոր աղետներ կբերի Մոսկվայի անհամաչափ պատասխանը: Սա է այսօրվա թիվ մեկ հարցը»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
