Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ուկրաինական հատուկ ծառայությունների իրագործած օպերացիան կիրառելի է միայն սլավոնական երկրների պարագայում»․ Արա Պողոսյան

«Ուկրաինական հատուկ ծառայությունների իրագործած օպերացիան կիրառելի է միայն սլավոնական երկրների պարագայում»․ Արա Պողոսյան
252
Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ., 17:54

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչ խոսք, ուկրաինական հատուկ ծառայությունները ցույց տվեցին, թե ինչպես կարելի է նվազագույն միջոցներով կատարել առավելագույն խնդիրներ՝ գաղտնիության և տեխնոլոգիական մտքի համադրմամբ։
Բայց տեղին չեմ համարում առանձին ստացված օպերացիան սկսել համեմատել այլ երկրների ու հատկապես Հայաստանի հնարավորությունների հետ։ Այն տեխնոլոգիան, որը կիրառել են ուկրաինական հատուկ ծառայությունները, այն հաջողությամբ կարող են կիրառել հենց նրանք ու միայն Ռուսաստանի և այլ սլավոնական երկրների պարագայում։ Էթնիկ նմանությունը, լեզվական նմանությունները և այլն, քողարկման հրաշալի հնարավորություններ են տալիս...»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան